Wednesday, May 22, 2019

Քաղաքագիտություն. Փետրվար

Փետրվարի 4-8
Առաջադրանքներ.
1. Բացատրե՛ք «Արտաքին քաղաքականություն» հասկացությունը:
Արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին խնդիրների լուծմանը, հարևան պետությունների, հզոր պետությունների հետ դիվանագիտական կապերի հաստատումը:

2. Որո՞նք են ՀՀ Արտաքին քաղաքականության Սահմանադրական նպատակները:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի արդյունավետ պաշտպանությանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

3. Թվարկե՛ք պետության արտաքին գործառույթները /գրավոր, դասագիրք, Սահմանադրություն և այլ աղբյուրներ/.
Պաշտպանել քաղաքացուն երկրի սահմանների ներսում ու դրա սահմաններից դուրս:

Փետրվարի 18-22
Առաջադրանքներ.

1.
Ի՞նչ հատկանիշներով են իրարից տարբերվում ազգային և միջազգային իրավունքը:
Ազգային իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, իսկ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են տվյալ պետության իրավասության ոլորտից և նրա տարածքային սահմաններից։ Միջազգային իրավունքը ունի մեկ համակարգ,իսկ ազգային իրավունքի համակարգերը բազմաթիվ են։ Միջազգային իրավունքը ազգայինից տարբերվում է իր մասնակիցներով։ Ազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են նորմատիվ ակտերը, իսկ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են միջազգային պայմանագրերը։

2.
Որո՞նք են միջազգային իրավունքի սուբյեկտները:
Միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։

3.
Ներկայացրե՛ք միջազգային վեճերի լուծման հաշտեցուցիչ միջոցները:

Միջազգաին բանակցություն
Այն վեճի լուծման ամենաշարժուն և արդյունավետ միջոցն է։ Դրանց ընթացքում պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են ընդունել վիճելի հարցերի լուծման զանազան տարբերակներ։

Խորհրդատվություն
Բանակցությունների տարատեսակ է։ Լինում է երկու տեսակի՝ մեկանգամյա հանդիպում, առանց հատուկ ձևականությունների, ինչպես նաև կանոնավոր ու պարբերական ձևով հանդիպումներ ու շփումներ, որի նպատակն է վերահսկել ինչ-որ համաձայնության կատարման ընթացքը։

Բարի ծառայություն
Երրորդ կողմի գործունեությունն է վիճող կողմերի միջև անմիջական շփումներ հաստատելու համար։ Բարի ծառայություն կարող է մատուցել պետությունը, միջազգային կազմակերպությունը, կամ նույնիսկ հեղինակավոր մասնավոր անձը։ Բարի ծառայություն մատուցելու համաձայնություն պետք է տան վեճի բոլոր կողմերը։

Միջնորդություն
Երրորդ կողմն անմիջականորեն մասնակցում է բանակցություններին փոխադարձ պահանջների համաձայնեցման և կողմերի համար ընդունելի որոշման կայացման համար։ Միջնորդներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները և մասնավոր անձինք։

Փաստերի հաստատում
Սրանք քննչական ընթացակարգեր են, որոնք կիրառվում են վեճերի հիմքում ընկած փաստերի հաստատման համար։ Որպես կանոն, ստեղծվում են խառը հանձնաժողովներ՝ կազմված կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից։ Երբեմն հանձնաժողով են ընդգրկում երրորդ անձանց։ Այդպիսի ընթացակարգի արդյունքը կողմերին տրվող զեկույցն է։

Հաշտեցում
Ներառում է փաստերի հաստատման և միջնորդության տարրեր և, որպես կանոն, իրականացվում է հաշտեցուցիչ հանձնաժողովի կողմից։

4.
Ներկայացրե՛ք միջազգային իրավական քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Քաղաքական պատասխանատվությունը, որպես կանոն, ուղեկցվում է իրավախախտ պետության դեմ հարկադրական միջոցներ կիրառելով և նյութական պատասխանատվությամբ: Քաղաքական պատասխանատվության տարածված ձևերն են` ռետորսիաները, ռեպրեսալիաները, սատիսֆակցիան, ռեստորացիան, միջազգային կազմակերպությունում անդամակցության կասեցումը կամ անդամությունից հանելը, ագրեսորին ուժով ճնշելը, որոնք իրացվում են սանկցիաների կիրառման միջոցով:   


No comments:

Post a Comment