Thursday, February 28, 2019

Հոլանդացիները Հայաստանում Կոմիտաս կհնչեցնեն. Լրաքաղ

Ռուզաննա Հակոբյանը քանոնահարուհի է, ով ապրում է Հոլանդիայում և աշխատում է Հոլանդիայի երգչախմբերի և նվագախմբերի հետ: Նա պատրաստվում է հոլանդացի երաժիշտներից կազմված՝ <<Սլավույ>> երգչախմբի հետ Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգներ տալ:

Wednesday, February 27, 2019

Աղածաղիկ


Աղածաղիկը պատկանում է թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղին։ Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Հայաստանից բացի, աճում է Դաղստանում, Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Հյուսիսարևելյան Անատոլիայում և Հյուսիսային Իրանում:

Wednesday, February 6, 2019

Ալեքսանդր Դյումա Որդի. «Կամելիազարդ տիկինը»

Իմ կարծիքով՝ հնարավոր չէ կերպաներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով առանց լրջորեն սովորելու այն:

Նա մեռած պիտի լինի բավականին տխուր կերպով, որովհետև նրա միջավայրում մարդ բարեկամ է ունենում միայն առողջ լինելու պայմանով:

Բացառիկ բան է, եթե ծնողները, որոնք վճարում են արտասուքով հատուցվելու համար, արժանանում են այն գնին, որ ծախսել են այդ նպատակի համար:

Մանուկը փոքրիկ է, բայց իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այն ինչ է, եթե ոչ մի կետ, բայց տարածությունները է ընդգրկում:

Ի՛նչ վսեմ երեխայություն է սերը: