Thursday, November 22, 2018

Քերականություն. 18.10- 19.10

10.18.2018
1. Կետադրիր տրված նախադասությունները.
Ահա, երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
Դիմացը՝ փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
Ես ու որսորդ Անտոնը, հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
Ընդարձակ սենյակը իր տիրոջ՝ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ թրջոց դրած կաշին։
Մուխանը քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։

2. Կետադրիր տրված նախադասությունները։

Հեծվորը Կոստան աղան էր՝ սպիտաիկ ձիու վրա։
Վեց շուն ուներ՝ մեկը մյուսից կատաղի։
Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով, ոսկեզօծ ու ակնազարդ։
Հեծյալները՝ կիսամերկ, կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
Լաստախելի մոտ, ղեկաթիակը բռնած, կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով գոտևորված։
Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։

3. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

Հեռվում՝ Վանա լճի ալ-ետող ջրերի վրա, երևաց մի լաստանավ, որ հանդիսավոր դանդաղությամբ սահում էր դեպի Նարեկ գյուղը։ Լաստախելի մոտ՝ ղեկաթիակը բռնած, կանգնել էր ջլուտ մի տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան՝ արևից ու քամուց թրծված դեմքով, ալեխառն մազ-մորուքով։ Թեև փչում էր սառը քամի, բայց նա սովորականի պես վեր էր քշտել քաթանե վերնաշապիկի թևքերն ու անդրավարտիքի փողքերը և կկոցած աչքերով կենտրոնացած նայում էր Աղթամար կղզու ափին ար-անացած վանականին։ Երևում է սրբատես վանականը. համընդհանուր ուշադրության ու երկյուղածության առարկա էր։ Փոքրիկ տղան, որ նստած էր լաստի մեջ և ակնդետ հետևում էր հոր շարժումներին, տարակուսած հարցրեց.
- Հայրի՛կ, այդ վանականը ճգնավո՞ր է։
- Գրիգոր Նարեկացին է, տղա՛ս, ապաշխարհում է՝ թեև ամենասուրբ մարդն է աշխարհում։

10.19.2018

Կետադրիր նախադասությունները.

Ոսկեկեղև ծառերից կախված էին պտուղները` կախարդիչ գույներով ու ձևերով։

Խնձորենիները` խնձորներով ծանրացած թեքվել էին տանիքի վրա։

Հուր-հավքերից թևեպն արծաթ
Ինձ կպատմեն ոսկի հեքիաթ։

Հողը` չոր ու տեղ-տեղ ճաքճքած ագահորեն ներքաշում էր ջուրը։

Ծերունի մի դերվիշ ճակատն առևառ եկավ, որ սֆինքսից հարցումներ անի։

Դա մի քարայր էր` փորված դեռևս վաղնջական ժամանակներում։

Բանաստեղծի դստեր` Նվարդ Թումանյանի գրի առած զրույցներից ենք իմանում, որ Թումանյանն անդրադարձել է այդ խնդիրներին։

Հայ դրամատուրգիայի մյուս մեծությունը` Շիրվանզադեն էլ է կիրառել եվրոպրական դրամատուրգիայի ազդեցությունը։

Լույս է տեսնում նրա առաջին` «Ռուզան» պատմական դրաման և Մուրացան կեղծանունն արագ հայտնի է դառնում։


Որպես` աշխարհի չար ու բարուն տեղյակ մարդ, պապս երբեմն խրատում էր մեզ։


No comments:

Post a Comment