Արդեն
սկսված է Ստամբուլյան եռուզեռը: Այսօր էլ գնացինք Արևմտյան դպրոց. ընկեր Զառայի օգնությամբ կավից փոքրիկ նռներ պատրաստեցինք: Ասեցինք,
խոսեցինք, մի լավ ծիծաղեցինք, հիշեցինք հատվածներ մեր մանկությունից:
Ինչքան ժամանակ է կավին ձեռք չէի տվել: Մի լավ խաղացի՝
ու ոչ
միայն ես, բոլորն էլ ուրախացել էին՝ նույնիսկ ընկեր Մարթան: Երբ նռները պատրաստ էին, իջանք Ավագ դպրոց:
Thursday, November 29, 2018
Thursday, November 22, 2018
Քերականություն. 18.10- 19.10
10.18.2018
1. Կետադրիր տրված նախադասությունները.
Ահա, երևաց քաղաքի հայրը` քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
Ո՞ւր էիր երեկ` ամբողջ օրը։
Դիմացը՝ փողոցում էլեկտրական քոշոր լամպն է։
Ձորում՝ Բասուտա գետի մյուս ափին, թառել են մի քանի տներ։
Ես ու որսորդ Անտոնը, հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, բռնեցինք անտառի ճանապարհը։
Ընդարձակ սենյակը իր տիրոջ՝ քեռի Դավոյին մասին շատ բան էր ասում։
Ինքը՝ հայաստանցի Ավետիսն էլ չէր պատմում ընդհանուր հավաքից։
Շներից մեկը ցերեկով գողացել էր դուրսը՝ տակառի մեջ թրջոց դրած կաշին։
Մուխանը քրտինքը սրբելով, տիրուհուց՝ տիկին Վարսենիկից հետո գովում է իր ապրանքը։
Իբրև զորականի՝ Վարդանին ժողովուրդը սիրում էր։
Saturday, November 3, 2018
Սմբատ Շահազիզ «Երազ». Վերլուծություն
Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։
Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։
Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։
Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․
Subscribe to:
Posts (Atom)