Saturday, September 29, 2018
Thursday, September 6, 2018
Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին». Էսսե
Վիլիամ Սարոյանը հայ ամենանշանավոր
գորողներից է: Գրողի ձևավորման մեջ մեծ դեր ունի ինքնակրթությունը, ամերիկյան
ու համաշխարհային գրականությունը և մեր՝
հայերիս ազգային ինքնատիպությունը։ Նա գրել է փոքր պատմություններ, դրանցից մեկը «Մեքսիկացին» է: Պատմվածքը
համառ մեքսիկացու
մասին է,
ով ամեն գնով աշխատանք է փնտրում իր ընտանիքը պահելու համար: Հերոսներից
յուրաքանչուրը ինքնատիպ է, յուրօրինակ:
Հոգու խորքում մենք՝ բոլորս, Ուրիշ ենք...
Միասին ապրել ուզում են բոլորը,
բայց արդյո՞ք դա հնարավոր է: Ամեն
երկիր, ամեն ազգ ունի իր կարելիները ու չիկարելիները, իսկ ապրելով միասին մենք պետք է բոլորս համակերպվենք և
հանդուրժենք մեզ համար տարօրինակ երևույթները: Բայց չէ՞ որ ամեն ինչ, վաղ
թե ուշ, ավարտ է ունենում: Մարդը շահամոլ և եսասեր արարած է: Դրա պատճառով Երկրում
երբեք խաղաղություն չի լինի: Եթե լինի էլ երկար չի տևի: Մեկը անպայման ավելին կուզի.
ավելի շատ հող, ավելի շատ իշխանություն: Այդպիսին ենք մենք՝ մարդիկ՝ շահամոլ, եսասեր,
ինքնահավան ու իշխանության ծարավ: Մենք մեզնից հեռացնում ենք նրանց, ովքեր տարբերվում
են մեզանից, ովքեր Ուրիշ են: Կամ ավելի ճիշտ՝ Յուրօրինակ:
Subscribe to:
Posts (Atom)