Wednesday, August 29, 2018

Յոթ օր ուրիշ աշխարհում


Արդեն երկու օր է ինչ Անակլիան մեր առջև փակեց դռները` խոստանալով կրկին բացել: Այդ յոթ օրը այնքան արագ անցավ՝ նույնիսկ չզգացի: Երբ ճանապարհը նոր էինք սկսում, ոչ մեկ չգիտեր՝ ինչ կինի հետո, բայց մի բան գիտեինք՝ անմոռանալի էր լինելու: Երկար ճանապարհից հետո՝ մենք արդեն Անակլիայում էինք:  «Ապագայի» ճանբարը Վրաստանի Անակլիա քաղաքում էր՝ Սև ծովի ափին: Այն մեզ գերեց իր յուրահատուկ բնությամբ: Շուրջբոլորը միայն կանաչ էր, ճանբարին միացված էր Սև ծովը, որն ավելի էր գեղեցկացնում տեսարանը:  Անակլիայի «Ապագայի» միջազգային ճամբարին մասնակցում էին տասներկու երկրի քսանհինգ հոգանոց խմբեր: Բայց դե հիմանականում շուրջբոլորը միայն վրացիներ էին:

Wednesday, August 1, 2018

Նորից Գյումրի, նորից Խազեր…

Գյումրի գնալը մեզ՝ Խազերիս համար նորություն չէ: Ըստ ավանդույթի՝ ութից տաս պակաս, բոլորս կայաանում ենք: Նորից գնում ենք Գյումրի ՝ երգուսուցման: Ծիծաղելով, ասել-խոսելով հասանք Գյումրի: Կայարանում սպասում էր Խազը՝ Անին, իսկ կայարանից դուրս մեզ դիմավորեց՝ արդեն հարազատ դարձած, Գյումրին: Ինչ խոսք, Գյումրին արդեն հարազատ է դարձել, նույնիսկ մարդիկ են ծանոթ դարձել: Այս անգամ մնացինք «Հիմնադիր Խորհրդարանում»: