Sunday, June 3, 2018

Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ». Վերլուծություն


Նադեր Էբրահիմիի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ: Կարդալուց բարություն զգացի, նրբություն և հանգստություն: Երբեմն ես էլ եմ ինձ հարց տալիս «Սիրտս ու՞մ նվիրեմ»: Ամեն անգամ տարբեր մարդկանց այնտեղ տեղավորելուց հետո տեսնում եմ, որ էլի տեղ կա: Ամեն ծանոթությունից հետո մտածում եմ, այս մարդը իմ սրտի մեջ տեղ ունի՞,  թե՞՝ ոչ:
Վերջերս նկատեցի, որ այն մարդկանց հետ ում հետ չեմ շփվում, միևնույն է սրտիս մեջ են ապրում: Բոլորին տեղավորելուց հետո ինձ թվում է էլ տեղ չկա, բայց ամեն անգամ սխալվում եմ: Նոր ընկերներիս նույնպես տեղ եմ տալիս իմ սրտում: Եթե վիճած կամ իրարից նեղացած ենք լինում միևնույն է չեմ վռնդում իմ սրտից: Հիմա իմ սրտում ապրում են ընտանիքս, ընկերներս, ծանոթներս, բոլոր նրանք ում հետ շփվում եմ կամ շփվել եմ: Այո, այդպես էլ է լինում: Երբ տարածության պատճառով դադարում եմ խոսել ընկերներիտ հետ, կամ ուղակի հիմար սկզբունքների պատճառով չեմ շփվում, մեկ է նրանք իմ սրտում են:

No comments:

Post a Comment