Ուսումնասիրություների արդյունքները ցույց են տվել, որ տասը
տարվա ընթացքում կանհետանան հիմա օգտագործվող մասնագիտությունի 12-ից 15%-ը: Ձեր երեխաները
չեն հասցնի մեծանալ, ավարտել դպրոցը և արդեն չի լինի սովորական մասնագիտություննների
12-ից 15%-ը: Մենք դժվարությամբ ենք պատկերացնում կյանքը քսան տարի հետ, երբ կմեծանան
մեր երեխաները: Ժամանակակից աշխարհը զարգանում է շատ արագ: Բոլորն են հիշում ինչպես
ունեցան իրանց առաջին համակարգիչը, բջջային
հեռախոսը: Բայց մեր սրահում արդեն կան մարդիկ, ովքեր չեն հիշում իրենց կյանքը մինչ
այդ, չեն պատկերացնում՝ ինչպե՞ս կարող էին չլինել: Դուք երբևէ ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչու՞ հաճախ շատ սրասյուժետային սերիալների գործողությունները
տեղի են ունենում ոչ ժամանակակից աշխարհում, այլ գոնե ութսունական թվականներին: Շատ
պարզ է. Եթե պատկերացնում ենք, որ հերոսները ունեն բջջային հեռախոսներ, սրասյուժետության
խնդիրը կբարդանա:
Sunday, June 3, 2018
Դավոյենց Առաքելը
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում: Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։ Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։
Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ». Վերլուծություն
Նադեր Էբրահիմիի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» ստեղծագործությունը
ինձ շատ դուր եկավ: Կարդալուց բարություն զգացի, նրբություն և հանգստություն: Երբեմն
ես էլ եմ ինձ հարց տալիս «Սիրտս ու՞մ նվիրեմ»: Ամեն անգամ տարբեր մարդկանց այնտեղ տեղավորելուց
հետո տեսնում եմ, որ էլի տեղ կա: Ամեն ծանոթությունից հետո մտածում եմ, այս մարդը իմ
սրտի մեջ տեղ ունի՞, թե՞՝ ոչ:
Քերականական աշխատանք
1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ-
հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն,
պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:
Սահմանադիր- սահման+ա+դիր
Զմրուխտափայլ- զմրուխտ+ա+փայլ
Կանխավճար- կանուխ+ա+վճար
Սնափառ- սին+ա+փառ
Բաղաձայն- բաղ+ա+ձայն
Պարտատեր-պարտ+ա+տեր
Կենսախինդ- կենս+ա+խինդ
Ջրամուկ- ջուր+ա+մուկ
Արևամանուկ-արև+ա+մանուկ
Ձեռագործ- ձեռք+ա+գործ
Նորամուտ- նոր+ա+մուտ
Այս շարքի բոլոր բառերը իրար են միացված ա հոդակապով:Saturday, June 2, 2018
Իմաստության խաբկանքը...
Սա շատ հին պատմություն է, որը պատմել են մարդիկ, որոնց համար
կարևոր էր իմաստությունը: Այն պատմում է չորս հարևան ընկերների մասին, որոնք ուսանում
էին այնպիսի վարպետների մոտ և ուսանելու ընթացքում հասել էին այնպիսի զարմանալի բարձունքների,
որ նրանցից յուրաքանչյուրը վստահորեն կարող էր ասել, որ հասել է իմացության գագաթնակետին:
Այնպես պատահեց, որ այս չորսը որոշեցին ճամփորդել և գործածել իրենց իմացությունը, քանի
որ ինչպես ասվում է. «Արդյո՞ք հիմար չէ նա,
ով ունի գիտելիքներ և դրանք չի օգտագործում»: Նրանք ճամփա ընկան միասին, սակայն ի սկզբանե
գիտեին, և նախապես էլ հայտնի էր, որ ի տարբերություն
երեք ընկերների, որոնք հմուտ էին և՛ տեսության, և՛ իրագործման մեջ, չորրորդը գիտելիքներով
թույլ էր, բայց ընբռնելու շնորհ ուներ: Որոշ ժամանակ անց, երբ նրանք ավելի լավ ճանաչեցին
միմյանց, երեք ընկերները զգացին, որ իրենց գործընկերը չունի համապատասխան որակներ,
և որոշեցին նրան տուն ուղարկել: Երբ նա հրաժարվեց, ընկերները նրան ասացին.
Այն ինչ փնտրում ենք՝ մեր ներսում է...
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.
Այն ինչ մեզ սովորեցնում են դպրոցում դրա 95%-ը արդիական չէ
Կա այսպիսի մի արտահայտություն. գեներալները միշտ էլ պատրաստվում են նախորդ պատերազմին։ Մանկավարժներին և ծնողներին սա վերաբերվում է ավելի շատ։ Ծնողները երեխաներին պատրաստում են այսօրվա
համար: Երբ մենք մտածում ենք, որ մեր երեխաների համար ավելի լավը լինի, նայում ենք մեր շուրջը, վերլուծում շրջապատող իրականությունը և եզրակացնում, ինչը նրանց սովորեցնենք, ինչը՝ ոչ, ինչպես նրանց ուղղորդեն: Սակայն դրա հետ մեկտեղ մենք շատ քիչ ենք մտածում այն մասին,
երբ մեր երեխանները կմեծանան և այսօրը նրանց համար վաղը կդառնա:
Friday, June 1, 2018
Քերականական աշխատանք
1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության)
սխալ կա. ուղղի՛ր:
Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Օգնության հուսահատ կանչերը մեզ էին հասնում աղմուկի միջից:
Հայտնվեցին միանգամայն իրիկնային ձայները`յուրահատուկ ռիթմիկ
գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին,
կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը գնում էր դեպի
գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք այն ավտոբուսի
վարորդին, որով եկել էինք:
Յարոսլավ Հաշեկ «Ինչպե՞ս էի շներ վաճառում». Վերլուծություն
Յարոսլավ Հաշեկ «Ինչպե՞ս էի շներ վաճառում» պատմվածքը ինձ դուր
չեկավ: Այն հումորային էր, բայց մեծ հետաքրքրությամբ չէի կարդում: Պարոնը, ում անունը
գրված չէ պատմվածքում, մանկուց հետաքրքրվել է կենդանիներով: Մի անգամ որոշել է շներ
վաճառել: Վաճառատուն բացելուց հետո նրան օգնական էր հարկավոր օգնականը դարձավ շներից
հասկացող Չիժեկը:
Subscribe to:
Posts (Atom)