Ինչպես գիտեք, մենք՝ «Սեբաստացի Խազեր» երգչախումբը, մի նախագիծ
ենք իրականացնում՝ «Մեր երգերն ու մենք»: Նախագծի նպատակը երգերի ուսուցումն է Երևանում,
Գյումրիում, Ջերմուկում, հաջորդը Գնդեվազ գյուղն է: Սկսենք սկզբից: Քանի որ այս շաբաթ՝
շաբաթ օրը, աշխատանքային օր էր, որոշեցինք դպրոցից էլ շարժվել:
Վերջերս մեր կազմում
փոփոխություններ են եղել: Ունենք նորեկներ, նրանց հետ մեկ անգամ գնացել էինք Գյումրի,
այս ճանփորդությունն էլ լավ առիթ էր ավելի մտերմանալու: Գնացինք երեք- չորս ժամ. ընթացքում
հասցրեցինք երգել, պարել ու մի լավ ծիծաղել: Այս անգամ էլ մեզ հյուրընկալեցին «Ջերմուկի
երիտասարդական կենտրոնի» մեր ընկերները: Դե չէինք կարող երգուսուցման գնալ առանց ամենակարևոր
փորձի: Երգուսուցումը լինելու էր Ջերմուկի թիվ երկու դպրոցում: Այս անգամ ծրագրում,
հիմնականում, աշխատանքային երգեր էին: Եվ իհարկե նաև պարեցինք: Ջերմուկի մեր աշխատանքը
չեմ համարում կատարյալ: Գյումրիում ամեն ամիս համարյա միշտ նույն մարդիկ են լինում:
Իհարկե շատանում ենք, բայց ընդանուր «կազմը»
նույն է, դրա համար կարողանում էինք կրկնել նաև մեր անցած ամսվա երգերը: Իսկ Ջերմուկում
չենք կարողանում, որովհետև ամեն անգամ տարբեր մարդիկ են լինում: Կարծում եմ՝ դա ուղակի
ժամանակի հարց է: Երբ վերադարձանք «տուն», մենք՝ աղջիկնրով, սկսեցինք համեղ բաներ պատրաստել:
Շատ սոված էինք: Իսկ տղաները աշխատում էին մեզ չխանգարել ու հետևում էին մեր չորքոտանի
ընկերոջը՝ Ֆստխին: Երբ արդեն կուշտ էինք, որոշեցինք դուրս գալ Ջերմուկը ճանաչելու:
Գնացինք Ջերմուկի «Տաք ջրեր»: Ասում են, այդ ջրերը բուժիչ հատկություն ունեն: Քայլելով
վերադարձանք: Մոտ երկու կիլոմետր քայլեցինք.
շատ հաճելի քայլք էր, եթե շատ ուշ չլիներ միգուցե էլի քայլեինք: Դե հետո էլ սկսեցինք
գժություններ անել, քանի որ հաջորդ օրն էլ երգուսուցում ունենք ու մենք էլ այնտեղ առաջին անգամ էին, պետք էր լավ ներկայանալ,
գնացինք քնելու: Քնեցինք, իսկ առավոտյան, շատ շուտ արթնացանք: Նախաճաշելուց հետո գնացինք
Գնդեվազ: Գնդեվազում մեզ շատ լավ դիմավորեցին: Առաջին անգամ էինք այնտեղ: Հաճելի էր,
որ շատ մարդ կար: Երևում է՝ մեզ սպասում էին: Քանի որ երգերը սովորել էինք, այս անգամ
միայն սովորեցնում էինք: Մենք մի քանի երգ սովորեցրինք: Նրանք էլ հետ չէին մնում: Սկսեցին
երգել: Հետո էլ գնացինք Գնդեվազի նորակառույց մատուռ, որը, եթե չեմ սխալվում, անվանում
էին Սուրբ Աննա: Վայելեցինք մատուռի գեղեցկությունը ու շարժվեցինք տուն: Ի տերբերություն
գնալուն՝ վերադառնալն ավելի արագ ու հանգիստ էր:
Այսքանը, կարծում եմ, ոչինչ չմոռացա:
No comments:
Post a Comment