Wednesday, September 27, 2017

Երկխոսությոևն «ես»իս հետ կամ ես...

Ես... Ինչպիսի՞ն եմ ես, ես էլ չգիտեմ... Ես ինձ չեմ տեսնում, ոչ էլ զգում եմ: Ես ասես մի առարկա լինեմ, որին տվել են մարդկային տեսք ու մի քիչ էլ զգացմունք ու էլ ոչինչ: Ես չունեմ երազանք, նպատակ կամ ուղղակի ապրելու իմաստ: Իսկ իմ զգացմունքները թաքցնում եմ: Ինչո՞ւ: Ես էլ չգիտեմ... Դա ասես իմ ինքնապաշտպանությունը լինի: Ես չեմ վստահում... Ես ամեն ինչ պահում եմ իմ ներսում ու մի պահ այն դուրս բերում՝ արցունքների տեսքով:

Thursday, September 14, 2017

Ծիծաղները ՝ մարդիկ

Ծիծաղ… Երբ դու ծիծաղում ես… այն քո սրտից է գալիս, զրնգում ուրիշների ականջների մեջ: Ամեն անգամ քո ծիծաղը նո՞ւյննէ  լինում, իսկ քո հոգի՞ն, իսկ քո զգացմունքնե՞րը… դրա՞նք էլ  են նույնը լինում: Դրանք տարբեր են. ամեն անգամ զգացմունքները տարբեր են լինում: Դու կարող ես ծիծաղել, բայց քո հոգում մռայլություն լինի: 

Wednesday, September 13, 2017

Эрмитаж: Главный музей России


В 1764 году Екатерина II приобрела у берлинского купца Гоцковского 225 картин, в основном голландской и фламандской работы. Каталог царской коллекции планомерно распухал, а к Зимнему дворцу пристраивались новые корпуса для размещения живописи и скульптуры.В 1852-м при Николае I открылся публичный музей в Новом Эрмитаже.

Monday, September 4, 2017

Ինձ չթողնես... չգնաս...

Կակաչներով լի դաշտում կանգնած էր մի տղա ՝ ես: Ականջներումս հնչում էր մեղմ ձայն. Այն ինձ էր կանչում: Արցունքներն աչքերիս վազում եմ ձայնի հետևից: Ասես՝ կիսված լինեմ... հոգիս արտասվում է, իսկ ես չեմ ել հասկանում, թե ինչը կարող էր ինձ ստիպել արտասվել: Կանգնում եմ մի աղջկա առաջ: Նրա դեմքը այնքան ծանոթ էր, բայց և՝ այնքան անծանոթ: Ինձ տեսնելիս լուսնային աչքերը փայլեցին, և հայտնվեց իմ սիրելի ժպիտը, որը ստիպում էր ժպտալ՝ նույնիսկ ամենավատ պահերին: Դաշտի կակաչները, սկսեցին դանդաղ դանդաղ չորանալ: