Դու խաբում ես բոլորին,
քեզ՝ նույնպես: Երբ ուզում ես թռչել, բայց վախենում ես: Դու վախենում ես, որ մի օր
կմեռնես շանթահար լինելուց կամ՝ որպես թռչնակ,
ինչ որ «բարի» մարդու կրակոցից: Վախենում ես, որ քեզ ոչ մեկ չի ընդունի,
բայց դու տեղյակ էլ չես, որ քո առանձնահատկությունը ավելի է գեղեցկացնում քեզ: Վախենում
ես, որովհետև դու թևեր չունես: Հնարավորություն չունես պոկվել այս հողից, քեզ մի պահ
ամենազոր զգալ. չես կարող՝ դու ընդմիշտ կպած ես հողին:
Երբ ուզում ես ամբողջ ձայնով
գոռալ, որ սիրում ես: Բայց դու վախենում ես նորից ու նորից: Վախենում ես, որ քեզ չեն
հասկանա: Վախենում ես, որ դու ուղղակի ծիծաղի առարկա կդառնաս ուրիշների համար: Դու
վախենում ես, որ այդ խոսքերը չես լսի, և՝ ուրիշի շուրթերից: Դու ուղակի վախենում ես.
և ի՞նչ է քեզ մնում անել… Ճիշտ է զինվել համբերությամբ: Ձևացրու, որ դու համբերատար
սպասում ես այն օրվան, որն այդպես էլ չի գալու: Բայց իրականում ուզում ես գոռալ… գոռալ
այնպես որ բոլորը լսեն, բայց…: Բայց դու գերադասում ես մի հանդես խաղալ… համբերության
հանդես:
No comments:
Post a Comment