Սպասում… սպասում… ամենավատ
զգացմունքը աշխարհում: Դու սպասում ես… սպասում, բայց ոչ մեկ այդպես էլ չի գալիս: Իսկ
միգուցե հենց նա է քեզ սպասում… իսկ եթե նա քո մասին չի էլ հիշում: Իսկ եթե նա էլ չկա…
ուղակի գոյություն չունի, ու դու անիմաստ ես սպասում: Սպասում… բոլորը ինչ որ բան կամ
ինչ որ մեկին են սպասում, բայց միևնույն է սպասում են: Իսկ ես… ես ուղակի սպասում եմ…
միգուցե հենց քեզ կամ մեկին… ով էլ չկա… կամ երբեք իրական չի լինի:
Բոլորին ծանոթ է
հենց այդ զգացումը: Ու սպասում ես, որ հենց նա մի օր կթակի քո տան դուռը ու կասի այն
խոսքերը որին այդքան ժամանակ սպասել ես: Իսկ եթե քո տունը դուռ չու՞նի... կամ այդտեղ
էլ ոչ մեկ չի ապրում: Երբ լսում ես դռան թակոցը, անմիջապես աչքերդ բացում ես, բայց
հետո հասկանում ես՝ ամբողջը երազ էր: Նա չեկավ... նա մոռացել էր քեզ... դա ուղակի երազ
էր... երազ որը երբեք չի իրականանա:
No comments:
Post a Comment