Եթե շատ երկրներ հակված են մտածել, որ Ամանորն ընտանեկան տոն է, ապա Բրազիլիայում ամեն ինչ հակառակն է: Ամանորն այստեղ ընդունված է նշել ակումբներում, սրճարաններում, լողափին: Ամանորի նախօրեին բրազիլական քաղաքները պատվում են սպիտակով: Եվ սա ոչ թե այն պատճառով, որ այդ օրը պրակտիկորեն ձյուն չտեսած այս երկրում ձյուն է իջնում:
Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Բրազիլացիները հավատում են, որ ոսպը հարստություն և բարգավաճում է բերում: Նրանք սեղանին հատիկաընդեղային ճաշատեսակներ են մատուցում: Բրազիլացիները Ռիո դե Ժանեյրոյի լողափից ոսկեղենով, մոմերով և ծաղիկներով նավ են ուղարկում դեպի օվկիանոս, ինչը նրանց համար խորհրդանշում է առողջություն, հարստություն և երջանկություն: Բրազիլիայում ամենամեծ տոնակատարությունները տեղի են ունենում հենց Ռիոյում: Ամեն տարի շքեղ հրավառություններն ու երաժշտական ներկայացումները գրավում են մոտ երկու միլիոն զբոսաշրջիկ աշխարհի բոլոր ծայրերից դեպի լեգենդար Կոպակաբանա լողափ։ Այդ օրերին ընդունված է հագնել միայն սպիտակ զգեստներ, որովհետև համարվում է, որ դա հաջողություն է բերում։ Դեկտմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին բոլորը սկսում են համբուրվել, գրկախառնվել ու կենացներ ասել:
Подробнее: https://shabat.am/am/article/105347/Inchpes-en-nshum-Amanorn-ashkharhi
No comments:
Post a Comment