Հայտնի է, որ սևխոռոչիձգողականությանդաշտնայնքանհզորէ, որդեպիիրենէքաշումամենինչ` թույլչտալով, որնույնիսկլույսըդուրսգադրանից: Գիտնականներին հաջողվել է ստանալ սև խոսոչի
իրական լուսանկարը:
Ապրիլի 6-ին, Գյումրիում, «Խազեր» երգչախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Լինելով նախկին «խազ», ուղղակի պարտավոր էի ներկա լինել: Ավանդույթի համաձայն՝ առավոտ շուտ, արդեն Երևան-Գյումրի գնացքի կայարանում էինք ու սպասում էինք գնացքի շարժվելուն: Ճիշտ է՝ պատանի «Խազերի» ամբողջական կազմով չէինք, բայց նոր մարդկանց հետ ճանապարհորդությունները միշտ ավելի հետաքրքիր են լինում: Տարօրինակ էր, բայց տասը հոգանոց խմբից միայն մի քանի հոգու հետ էի ճանփորդել, այնպես որ բացահայտումներով լի Գյումրի ստացվեց: Գնացքի մեջ՝ ամբողջ ճանապարհին, հետաքրքիր պատմություններ հիշեցինք մեր և «Խազեր» երգչախմբի անդամների անցկացրած օրերի մասին: Քանի որ «Ֆոլկ բենդը» մեզ հետ էր՝ երգեցինք: Դեռ կեսօրը չէր, երբ գնացքը կանգնեց, գնացքից դուրս գալով միանգամից Գյումրու հոտն առա. հասցրել էի կարոտել: