Արշակունյաց
թագավորության ժամանակաշրջանում «սանդուղքը» գլխավորում էր
երկրի գերագույն միապետը` Հայոց
Արշակունի արքան: Վերնախավի առաջին
աստիճանը կազմում էին բդեշխները,
«աշխարհատեր» և գավառատեր
նախարարները, քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝
կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց
ավատատիրույթներում լիակատար տեր էին,
բայց պարտավորվում էին արքային
տալ հավատարմության երդում,
որը պետք է անխաղտ լիներ:
Բարձրաստիճան
ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք»
կամ «Հայրենականք», որոնք
համարվում էին նրանց
տոհմական սեփականությունը և ժառանգաբար
փոխանցվում էին ավագ
գավակներին: Հաջորդ աստիճանը կազմում
էին կրտսեր ժառանզներր՝
ոստանիկներր և սեպուհներր,
որոնք իրենց տերերից ստանում
էին «պարգևականք» կոչվող
տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական
և վարչական ծառայություններ
մատուցելու պայմանով: Հայոց արքան
երկիրը կառավարում էր գործակալությունների
միջոցով: Գործակալական պաշտոնները վարում էին
տոհմիկ ազնվականության ներկայացուցիչները, հիմնականում՝ ժառանգաբար, սերունդներին փոխանցելով իրենց հմտությունները:
Արշակունյաց թագավորությունում կարևոր էին հազարապետի, մարդպետի,
սպարապետի, մեծ դատավորի, մալխազի, թագադիր ասպետների, սենեկապետի գործառույթները:
Հազարապետությունը զբաղվում էր երկրի
տնտեսական գործերով, հարկագանձումներով ու
եկամուտների բաշխումով, շինարարական աշխատանքներով,
մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանապարհների,
կամուրջների, ջրանցքների կառուցումներով: Այդ
գործակալությունը տարբեր ժամանակներում վարել
են Գնունի և
Ամատունի իշխանատների ներկայացուցիչները: Մարդպետությունը հսկում էր թագավորի
ապարանքը, բերդերն ու ամրոցներր,
ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր,
եկամուտներն ու գանձերը:
Սպարապետը երկրի ռազմական ուժերի
գերագույն հրամանատարն էր: Այս
գործակալությունր վարել
են Մամիկոնյան նախարարական
տան ներկայացուցիչներր: Մեծ
դատավարություն, որի գործակալր
ղեկավարում էր դատական
ատյաններր, ընդունում հասարակական կյանքը
կարգավորող օրենքներ ու կանոններ,
հետևում դրանց կենսագործմանը, համարվում
թագավորի առանձին խորհրդականը: Մեծ
դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է
Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից
հետո կաթողիկոսի մենաշնորհը:
Մաղխազությունը գլխավորում էր արքունի
պահակազորը և թիկնազորը,
հոգում թագավորի անձի և
նրա ընտանիքի պաշտպանությունը:
Այդ գործակալությունը ժառանգաբար
վարել են Խորխոռունի
նախարարական տան ներկայացուցիչները:
Թագադիր ասպետություն, որի գործակալը
ղեկավարում էր նորընծա
արքայի թագադրման և արքունի
ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում
էր օտարերկրյա դեսպաններին:
Այդ գործակալությունը ժառանգաբար
վարել են Բագրատունյաց
տոհմի ներկայացոլցիչներր: Սենեկապետությունր համարվում
էր արքունի քարտուղարը, դպրապետր: Այդ պաշտոնր
վարել են հավատարիմ,
գրագետ և օտար
լեզուների տիրապետող ազնվականներ: Արշակունիների
արքայատան անկումից հետո որոշ
գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական
նեղ նշանակություն ունեցողները
դադարեցին գործելուց:
No comments:
Post a Comment