Sunday, December 30, 2018

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Վանահայր- Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:
Իշխանը- Այնքա՛ն երկար ես ապրեր, որ մոռցեր ես, թե կյանքն ինքը խաղ մըն է միայն:
Վանահայր- Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն. սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
Վանահայր-Չէ՞ որ շինելն է դըժվարը, քանդելը դյուրին է միշտ:
Վարպետը- Այո՛, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դըժվար է, հա՛յր սուրբ:
Ծերունին- Անշո՛ւշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:
Վանահայր- Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պետք է նայես փակ աչքերով:
Կույր վանական- Դիմե՛ հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն. աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:
Կույր վանականը- Բոլոր դևերնալ երբեմն աստված են եղած, աբեղա՛:
Աբեղա- Կղրկես ինծի իմ աշխա՛րհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի՝ ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:
Անտոն վանական- Զարմանք բան է. ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:
Ճերմակավոր- Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը՝ կյանքի քայքայումը:

Monday, December 24, 2018

Քաղաքագիտություն. Հոկտեմբեր

Հոկտեմբերի 1-5
Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները /գրավոր/
Պետության ներքին գործառույթները տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները լուծելն է: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաև առողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների  կարգավորումը, բնության տարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը և այլն։

Արշակունյաց Հայաստանի պետական կառուցակարգը


Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Վերնախավի առաջին աստիճանը կազմում էին բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, բայց պարտավորվում էին արքային տալ հավատարմության երդում, որը պետք է անխաղտ լիներ:

Քաղաքագիտություն. Սեպտեմբեր


Սեպտեմբերի 10-14
Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները /գրավոր/

Քաղաքական համակարգը բաղկացած է իշխանություն ունեցող հասարակական կազմակերպություններից:
Քաղաքականությունը բնութագրում է հասարակության հարաբերությունները իրենց կառավարող անձի հետ։

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է քաղաքականությունը:

Sunday, December 23, 2018

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

-Հիմար ծնվելն ամոթ չէ, հիմար մեռնելն է ամոթ:
- Փող՝ ապրելու համար, իսկական իդեալիստը ձգտում է փողի: Փողը ազատություն է, ազատությունը՝ կյանք:
- Պայքա՛ր, պայքա՛ր. ահա միակ բանը, որ պիտի անես այս կռվում, որում վերջիվերջո պարտվելու ես: Պայքար այն փոքրիկ բանի համար, ինչ սիրում ես: Հնազանդվել կարող ես միայն յոթանասուն տարեկանում:

Thursday, December 20, 2018

Ժպիտով դիմավորեցին, արցունքներով ճանապարհեցին…

Այնքան բան կա պատմելու, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ: Յոթ օր ուրիշ մարդկանց հետ, ուրիշ երկրում, ու այնքան հիշողություն: Կարճ ժամանակ անց ուրիշ մարդիկ ու ուրիշ երկիրը դարձան հարազատ: Մեկ շաբաթը շատ քիչ էր Ստամբուլը ամբողջությամբ ճանաչելու համար, բայց բավարար էր այն սիրելու համար: Ստամբուլ մտնելուն պես նկատեցի ստամբուլյան բնությունը: Քաղաքը յուրահատուկ գեղեցկություն ունի, յուրահատուկ բնություն ու յուրահատուկ բնակչություն: Մեզ դիմավորեցին մեծ սիրով և ջերմությամբ: Ավտոբուսը հենց կանգնեց, դիմավորեցին մեզ լայն ժպիտներով մարդիկ, որոնք մեզ հարազատ էին դառնալու: