Ջազը ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության ժանր է:
1880-ականներին ԱՄՆ-ի հարավային նահանգներում` սևամորթ ստրուկների միջավայրում ծնվեց ջազը: Ջազը կառուցվածքով և առանձնահատկություններով արևմտաաֆրիկյան (սևամորթների) և արևմտաեվրոպական (սպիտակամորթների) 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է: Ջազի ծնդավայրը Նոր Օռլեանն է,
որտեղ 1917 թ-ին «Օրիջինալ Դիքսիլենդ Ջազ-Բանդ» խումբը թողարկել է առաջին ձայնապնակը:
Ջազը սկզբից տարածվում է հյուսիսային և հյուսիս-արևելյան նահանգներում: 1920–30-ական թվականներին, երբ Արևմտյան Եվրոպայում ընդունվել է ամերիկյան ջազային երաժշտությունը, ԱՄՆ-ում այն արդեն ճանաչված ու սիրված էր:
Այդ ժամանակաշրջանը հայտնի է որպես «ջազային տենդի» տարիներ, երբ ջազն արագորեն տարածվել է ողջ աշխարհում: Ջազը Սևամորթ ստրուկների թախծոտ երգերի և անգլիական ժողովրդական մեղեդիների միահյուսումն է: Հորինվածքային սկզբունքներով արտահայտել է սևամորթների հույզերն ու ազատության ձգտումը, բայց և միաժամանակ աֆրիկացիներին բնորոշ դժվար և պարային
ռիթմով: Բերված
ստրուկները հիմնականում մի տեսակի էին լինում, բայց շատ հաճախ իրար չէին հասկանում:
Դրա համար պետք էր մի ընդանուր մշակույթ: 1940-ական թվականների 2-րդ կեսից բի-բոփ ուղղությամբ սկսվել է ժամանակակից ջազի զարգացումը: Հետագայում հաջորդել են քուլ,
ֆրի, մոդալ, վոկալ, լատինո և ժամանակակից ջազի այլ ուղղություններ: Հիմա էլ Ջազը շարունակում է իր հետքը թողնել համաշխարհային
երաժշտություն մեջ: Ջազի ազդեցությամբ համաշխարհային երաժշտության մեջ ստեղծվել են ժամանակակից փոփ երաժշտության տարբեր ոճեր: Ջազի առաջին դասական գործերից են Ջորջ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» և Դաշնամուրային կոնցերտը:
Հայաստանում առաջին ջազային նվագախմբերն ստեղծվել են
1935 թ-ին: 1936թ. Բացվեց Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը և բացման առաջին օրից եղել է ջազային նվագախումբ, որը ղեկավարել է երաժշտագետ Ռոբերտ Աթայանը: 2005 թ-ից Երևանում կազմակերպվում են ջազի ամենամյա փառատոներ:
No comments:
Post a Comment