Անձրև
էր գալիս: Թաղամասում
ոչ մեկի տան լույսը չէր վառվում, բացի մեկից: Տանը
վառվում էր միայն խոհանոցի լույսը: Տան
տերը բացակայում էր, ու
նրան էր սպասում Նա: Իսկ
Նա իր հերթին նստած էր պատուհանի գոքին ու նայում ցած՝ աչքից
ոչ մի բան, ոչ
մեկին բաց չթողնելով: Սպասում էր… սպասում
Նրան:
Նրա մատները
սառել էին: Տունը
ցուրտ էր: Այս
ժամին նա տաքանում էր նրա գրկում: Բայց
այսօր այդ օրը չէր: Արդեն
լուսաբաց էր, իսկ
Նա չկար ու չկար: Տաքանալու
համար խմում էր սուրճ… Դե, ոչ միայն տաքանալու, նաև
արթուն մնալու համար: Նա
ուր որ է կգա: Հիմա
ներս կմտնի: Վերջին կումը անելուց հետո վեր կացավ, գնաց
սեղանի մոտ, դրեց
արդեն վերցերորդ բաժակն ու սկսեց նորից սուրճ պատրաստել: Դուռը սկսեց զգուշորեն բացվել ու մթության մեջ հայտնվեց մեկի ստվերը: Այդ
ստվերը նա կարող էր ճանաչել հարյուրավորների միջից: Թողնելով
ամեն ինչ՝ վազեց
ու գրկեց Նրան: Նրա
գրկում մի պահ ամեն ինչ կանգ առավ: Կանգնեցին աշխարհը, ժամանակը, աստղերը ու լուսինը. կային միայն նրանք: Նրանք
երկուսով: Երկուսն էլ ցանկանում էին մնալ այդպես՝ մինչև
հավերժություն, բայց չէ՞ որ
հավերժությունը
չկա: Կա միայն այդ պահը, ու
էլ այն չէր կրկնվի. չէ՞ որ ոչինչ նույնը էլ չի լինի: Չէին լինի այս լուսինը, աստղերը, ու չէ՞ որ
մի օր չէին լինի նաև իրենք:
No comments:
Post a Comment