Նորմայում՝ կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդային մնացորդները մտնում են կերակրափող: Հակառակ դեպքում մենք կխեղդվենք: Եթե այնուամենայնիվ որևէ բան հայտնվում է շնչափողում առաջացնում հազ, որն ունի պաշտպանական նշանակություն:
Հազի հրոցանման շարժումները օտար մարմինները դուրս են բերում:
Եթե օտար մարմինը ամբողջությամբ փակում է շնչուղիների լուսանցքը, առաջանում է կտրուկ շնչարգելություն: Հիվանդը վեր է թռչում 2 ձեռքով բռնում կոկորդը, վախեցած հայացքով, վախից չռված աչքերով, հայացքը
վախեցած արտահայտությամբ, ամեն կերպով փորձում է շունչ քաշել: Տևում է շատ կարճ մեկից երկու րոպե, օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը կարող է և մահանալ:
Առաջին Օգնություն
Մոտենում ենք տուժածին
հետևից, թիակների հետևից հարվածում թևի ափի հիմքով ներքևից վերև: Եթե էֆեկտը չկա, կիրառում
ենք Հեյմլիկի մեթոդը՝մի ձեռքը բռունցք ենք անում, տուժածին գրկում մեջքի կողմից, բռունցքը
դնում ստոծանի մասում, մյուս ձեռքով բռնում բռունցքը կատարում 3-4 անգամ հրոցանման
շարժում, այդ ընթացքում մեր ուսով հարվածում թիկունքին:
Մինչև մի տարեկան
երեխաի թիկունքին չի կարելի խփել, նրանց ոտքերից բռնում ենք և շրջելով`
թափ տալիս:
Եթե կորցնում է գիտակցությունը
պառկացնում ենք մեջքի վրա, բարձրանում վրան և ստոծանին հրում դեպի վեր բռունցքներով:
No comments:
Post a Comment