Ես չեմ ուզում արև լինել:
Չեմ ուզում, որովհետև ես աստղ եմ: Աստղերը ինձ նման
են… Չէ ավելի ճիշտ ես եմ աստղերի նման: Արևը և լուսինը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են: Արևը լույս է տալիս և երբ նրան ես
նայում, նա վառում է. ասես այն աղջիկներից լինի, ովքեր ուզում են իրենց տեսնել, բայց
երբ նայում ես, սկսում են խայթել: Իսկ լուսինը ասես գեղեցիկ աղջիկ լինի, ում բոլորը
նկատում են և ով ամեն օր նոր հագուստ է փոխում: Իսկ ես աստղ եմ̀
երբեք չեմ մարում, բայց միշտ ինչ-որ մեկի ստվերի տակ
եմ լինում: Միշտ ինձ ինչ-որ մեկը ծածկում է, և ես ինչքան էլ չեմ ուզում, միշտ այդ մարդու
ստվերի տակ եմ լինում: Թե առավոտյան, թե երեկոյան, արևի թե լուսնի ժամանակ ես լինում
եմ. ուղղակի ինձ չեն նկատում:
Իսկ երեկոյան երբ սկսում են նկատել կամ լուսինն է ծածկում, կամ ամպերը:
Ես ասես «դեկորացիա» լինեմ. Չէ՞ որ լուսնին աստղերն են գեղեցկացնում: Ես մի բան գիտեմ, որ ես երբեք աստղից լուսին կամ ընդանրապես արև չեմ դառնա: Դե, անկեղծ ասած, ես չեմ էլ ուզում աստղից վերածվել լուսնի կամ արևի: Ես իմ աստղ լինելու պատճառով միշտ վերջիններից եմ եղել և երբեք առջևում չեմ եղել, բայց և ամեն դեպքում ես հպարտորեն եմ կրում իմ «աստղի» անունը:
No comments:
Post a Comment