Thursday, October 13, 2016

Եթե արև լինեի

Ես չեմ ուզում արև լինել: Չեմ ուզում, որովհետև ես աստղ եմ: Աստղերը ինձ նման են… Չէ ավելի ճիշտ ես եմ աստղերի նման: Արևը և լուսինը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են: Արևը լույս է տալիս և երբ նրան ես նայում, նա վառում է. ասես այն աղջիկներից լինի, ովքեր ուզում են իրենց տեսնել, բայց երբ նայում ես, սկսում են խայթել: Իսկ լուսինը ասես գեղեցիկ աղջիկ լինի, ում բոլորը նկատում են և ով ամեն օր նոր հագուստ է փոխում: Իսկ ես աստղ եմ̀ երբեք չեմ մարում, բայց միշտ ինչ-որ մեկի ստվերի տակ եմ լինում: Միշտ ինձ ինչ-որ մեկը ծածկում է, և ես ինչքան էլ չեմ ուզում, միշտ այդ մարդու ստվերի տակ եմ լինում: Թե առավոտյան, թե երեկոյան, արևի թե լուսնի ժամանակ ես լինում եմ. ուղղակի ինձ չեն նկատում:

Tuesday, October 11, 2016

Կոմիտասը լեգենդ էր...


Ավետիք Իսկահակյանը Կոմիտասին լեգենդ էր անվնում: Կարդալուց հետո հիշում եմ այսքանը, ճիշտ  է ̀ ոչ բառացի, բայց միտքը այս էր: Կամիտասը բալետ կամ  օպերա չի գրել: Եղել է Հայաստսնի տարբեր գավառներում ու գյուղերում հավաքել, նոտագրել է ժողովրդից լսած երգերը, մշակել ու նորից տվել ժողովրդին: Հեռուստացույցով ինչ որ երգ լսելիս անմիջապես կարող ենք ասել. «այս մեկը իսպաներն է, իսկ մյուսը գերմաներեն» իսկ Կոմիտասը դրանք մշտակեց և այնքան հայկական դարձրեց, որ լսելուց ասես̀  «այս մեկը հայերեն է»: Մեր ազգը մյուսներից տարբերվում է իր երգով, պարով, տարազներով կամ հենց կանոններով: Կոմիտասը այդ երգը մշակեց ոչ թե ստեղծեց կամ գրեց

ՌՆԹ և ԴՆԹ

 Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու: Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։

ԴՆԹ

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու ԴՆԹ բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։