Ես և ուզում եմ, և չեմ ուզում լինել ջուր:Ուզում եմ լինել, որովհետև կխառնվեմ գետակներին և կճանապարհորդեմ ամբողջ աշխարհով:Կտեսնեմ, թե ինչպես են աշխատում մարդիկ:Ուզում եմ,որովհտև ես պետքական եմ, և ամեն մարդ օգտագործում է ինձ:Բայց հենց այդ պատճառով չեմ ուզում լինել ջուր,քանի որ ինչը շատ պետք է գալիս, այն սկսում են շատ և անխնա օգտագործել:
Ես շատ եմ տեսել մեր տանը,երբ տատիկս ծորակը բացելուց հետո մոռանում է այն փակել, և ես ստիպված եմ եղել այն փակել:Հետո էլ,ես չեմ կարող օր ու գիշեր աշխատել ̀ ինչպես ջուրը:Մարդիկ ինձ կկեղտոտեին իրենց նավթով և էլի շատ ու շատ վնասակար նյութերով:Բայց միևնույն է, ես կցանկանայի լինել ջուր գոնե մեկ վայրկյանով:
No comments:
Post a Comment