Thursday, February 25, 2016

Հովհաննես Թումանյան.հեքիաթներ.վերլուծություն

Հովհաննես Թումանյանը շաը հեքիաթներ ուեր և դրանցից ամեն մեկը ունի իր նշանակությունը,բայց ես ընտրեցի ընդամեն հինգ հեքիաթ:Առաջինը դա <<Խոսուղ ձուկը>> հեքիաթն էր բարության մասին է:Այն սովորեցնում է,եթե մեկին օգնում ես այն մեկը մի օր էլ քեզ կօգնի:Ես այդ խորհուրդ շատ եմ օգտագործել,բայց շատ քիչ եմպատասծան ստացել:Իսկ <<Ոսկու կարաս>>ը խորհուրդ է տալիս ժլատ չլինել,չէ որ թագավորը ագահության պատճառով կարասում օձեր տեսավ:Ես ժլատ չեմ և միշտ կիսում եմ իմ ունեցածը:Բայց պատահում է այնպես որ քեզ հարազատ իրը փաշպանելու համար օգտագործում ես այդ միջոցը:

Հովհաննես Թումանյան.Ոսկու կարասը

Հովհաննես Թումանյան.քառյակներ.վերլուծույուն

Հոգիս՝ տանը հաստատվել
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

Ընտրեցի այս քառյակը,քանի որ այն կարդալիս ես սկսում եմ խաղաղվել:

Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Tuesday, February 23, 2016

Հովհաննես Թումանյան.Ձևն ու հոգին.վերլուծություն

Կարևորը արտաքինը չէ, այլ ներքին հոգեվիճակը, բովանդակությունը:
Չի կարելի մարդկանց դատել իրենց արտաքինով, պետք է յուրաքանչյուրի արած գործերին նայել: Գործերն են կարևոր ու տեսանելի:
Ճիշտ է,առաջինը նայում ենք արտաքին,բայց ավելի կարևոր է,  թե ինչ կա հոգում:Այո,ես համաձայն եմ նրա հետ:Գիրքը ընտրում ենք նրա կազմով,բայց պետք է ընտրենք այն ինչ մեզ ինչ-որ բան կսովորեցնի:Այդպես է և եկեղեցին ̀ մոմեր,քահանաներ և այդպիսի զանազան բան,բայց պետք է հիշենք մեզ համար ինչ է,ուղղակի տեղ որտեղ մոմեր են,թե տեղ որտեղ մեր խոսքն ենք հասցնում Աստծուն:

Թումանյանը մարիկիս մանկությունում


Friday, February 19, 2016

Թումանյանոտ օր

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձն էր: Եվ մենք  առավոտյան պարպմունքը սկսեցինք Թումանյան ասմունքելով:Դրանից հետո կրտսեր, միջին  և ավագ դպրոցների մի քանի սրողների հետ գնացինք Թումանյանի թանգարան: Հասնելուց անմիջապես հետո սկսեցինք երգել, պարել և իհարկե ̀  ասմունքել: Լավ տրամադրությամբ լիցքավորված ներս մտանք: Ասեմ որ ներսը մարդաշատ էր: Առաջին ելույթը բաժին էր հասել ուսուսչական վոկալ խմբին: Նրանց կատարմամբ լսեցինք <<Աման Մարոն>>: Հաջորդ ելույթը պատանի երաժիշտներինն էր ̀ <<Տիեզերք բենդինը>>: 

Thursday, February 18, 2016

Ասմունքում է մայրիկս

Մամայրիկս ասմունքեց այն բանաստեղծությունները,որոնց կցանկանար իրեն նվիրեր հայրիկս

Հ.Թումանյան.Դառնացած ժողովուրդ.վերլուծություն


Այս հոդվածը չարության, նախանձի, ագահության  մասին է: Նրան մտահոգում է այս հարցը ինչո՞ւ են մարդիկ վիճում, ինչու չեն բավարարվում այն ամենով ինչ ունեն:Եթե լավ մտածենք ամեն ինչում մեղավոր է ոչ միայն այդ չարությունը և նաև գումարը:Հոգվածում այն այդպիսի հերոսներ կայն և դրանցից մեկը դատավորն էր:Գումարի համար դատավորը անարդար որոշում է կայացնում:Երկու վաճառականերները,որոնք ամբողջ կյանք միասին են եղել և մի օր մեկը ավելի առաջ է գնում և մյուսը սկսում է նախանձել,այդտեղից ծնվում է ատելություն:Նաև այն ուսուցիչները որոնք նախանձում են մեկը մյուսին,ուզում են ավելին:

Wednesday, February 17, 2016

Հ.Թումանյան.Անկեղծ չենք.վերլուծություն

Պարզ երևում է ̀Թումանյանը ուզում է, որ մարդիկ լինեն անկեղծ և արտահայտեն իրենց կարծիքը:Ատում է ստախոսներին և կեղծավորներին:Հովհաննես Թումանյանին տաջում է ̀  ինչու են մարդիկ այդքան կեղծավոր:Նրա կողքին բոլորը կեղծավոր էին. թե՛ դատավորները, թե՛ գրողները և նույնիսկ հերոսները:Կեղծավորությունը միայն խանգարում է միմիանց հետ հարաբերվելուն:Մարդիկ կեղծավորություն են անում ̀ դրանով բարեկարգելով իրենց կյանքը:Հնարավոր է լինի այնպիսի սուտ,որ կկարողանա փրկել ընկերոջդ կյանքը:

Wednesday, February 10, 2016

Առցանց արձագանք ...

Պիտի ասեմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրր իմ ամենամեծ և ամենահաջող ձեռքբերումներից մեկն է եղել, և շարունակում է լինել իմ ներկան ̀ իմ օրվա սկիզբը: Ինձ համար̀ որպես նույն կրթահամալիրի դասվար, կարևոր է սովորողի ինքնատիպությունը պահող, յուրաքանչյուր սովորողի ̀ որպես անհատ դաստիարակող կրթությունը: