Friday, May 17, 2019

ՀՀ էներգետիկա

Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Էներգետիկ համակարգը նպաստում է տնտեսության և արդյունաբերության զարգացմանը:

Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
ՀՀ-ում էներգիա ստանում են ՀԷԿ-երից, ՋԷԿ-երից, ԱԷԿ-ներից:
Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:
ՋԷԿ-երի աշխատանքի հետևանքով փոխվում է հատկապես մթնոլորտը: Բոլոր էներգակիր ռեսուրսները` մազութ, բնական գազ, ածուխ, իրենց բաղադրության մեջ պարունակում են մեծ քանակությամբ ածխածին, որը այրման պրոցեսում արտանետվում է մթնոլորտ` անընդհատ ավելացնելով ածխածնի քանակը: Ցանկացած նյութի այրման ժամանակ ծախսվում է մեծ քանակությամբ թթվածին: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածի ինչպես նաև ջրի սպառման խոշոր աղբյուր: Հովացման համար օգտագործվում է շատ ջուր: Վատ ազդեցություն է ունենում նաև բուսական և կենդանական աշխարհի վրա: Իսկ ՀԷԿ-երի դեպքում հսկայական տարածք է օգտագործվում, գոլոշացումը հանգեցնում է ընդհանուր կլիմայի փոփոխության:

Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
Այլընտրանքային էներգիա կարող է լինել արևից, քամուց ստացած էներգիան: Արևը անմար էներգիայի աղբյուր է և ջերմացնում է գրեթե ամբողջ տարիՀայաստանի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը և կարելի է դրանից օգուտ ստանալ: 

Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Պետք է անջատել վառվող լույսերը, որոնք այդ պահին օգուտ չեն տալիս, լիցքավորիչները վարդակից անջատել, գիշերը անջատել հնարավոր բոլոր էներգակիր սարքավորումները: Կարծում եմ, եթե մենք գոնե այդ փոքրիկ բանը անենք, կարող ենք գոնե մի քիչ էներգիա խնայել:

No comments:

Post a Comment