Wednesday, June 7, 2017

Անհայտի ճանապարհով

Ճանփորդների մի խումբ գնում էր անտառի միջով: Բայց նրանցից ոչ մեկ չէր կարող հավաստիացնել, որ անտառի ճանապարհը անվտանգ էր: Անտառում մութ էր ու լուռՄիայն ձիու ոտնաձայներ էր լսվում: Կառքը, որը տեղից շարժվում էր միայն մի սպիտակ ձիու շնորհիվ, որի մաշկի գույնը ոչնչով չէր տարբերվում հենց նոր եկած ձյան գույնից՝ սկսեց վտանգի զգացումից խրխնջալ:
Ոչ մեկ ոչինչ չէր հասկանում, մինչ այն պահը, երբ մթության մեջից դուրս եկան հինգ ավազակ: Ճամբորդներից մեկը, ով ուղակի պաշտում էր ձիուն, անմիջապես նրան արձակեց և քշեց հեռու: Հեռու միայն չվնասվեր այդքան հարազատ ու թանկ ընկերը: Ձին՝ առանց կանգնելու, վազում էր ու շուտով հասավ մի հովտի: Հովիտը պատված էր ծաղիկներով, որոնց ծաղկաբաժակների բույրը ուղակի ողողել էր օդը: Հովտում նաև մասրենիներ կային, որոնց տակ էլ ձին թաքնվեց: Բայց երկինքը չէր ուզում ձիուն հնարավորություն տալ՝ գիշերել աստղալից երկնքի տակ: Հանկարծ գիշերով կայծակ շանթեց ու վառեց մասրենիները: Ձին արթնացավ աղմուկից ու խուճապահար վազեցինչ որ տեղմի տեղ որտեղ նա կարող էր թաքնվել ամեն ինչից:

No comments:

Post a Comment