Tuesday, September 20, 2016

Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...

«Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:

Ինչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք, որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար, բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:

Ինչ անկախ երկիր̀ առանց սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան:

No comments:

Post a Comment