Wednesday, September 7, 2016

Աղասի Այվազյան «Եկեղեցի»

axasi-ayvazyanԻնձ համար Աղասի Այվազյանի «Եկեղեցի» էսսեն ավելի շատ նման է առակի: Երբ կարդացի այս տողերը̀  «Հավատացյալը մոմ էր վառում` իր թշվառաքրտինք հոգեկան կուտակումները ուղղելով երկինք», «Մաթեմատիկոսը մոմ էր դնում հավուր պատշաճի` ընկերոջ  կողքին լինելու համար»: Այն սովորեցնում է ոչ թե մոմ վառել, այլ միշտ ընկերոջ, հարազատի և ընտանիքի կողքին լինել: Հոգևոր կապը նրա համար ամենակարևորն էր
«Հավատացյալի մոմը` դեռ կարգին չբոցավառված, պատուհանների միջանցիկ զեփյուռից ընկճվեց, մարեց…», «Մաթեմատիկոսի մոմը շարունակում էր պահպանել իր կրակի ուղղահայաց, կենսունակ կեցվածքը»:  Հավատացյալի մոմը, որ պիտի վառվեր իր հոգեկան կուտակումները երկինք հանելու համար̀ քամուց մարեց, իսկ մաթեմատիկոսի մոմը, որը վառվում էր ընկերոջ համար̀ շարունակեց վառվել: Աստված չընդունեց հավատացյալի մոմը, որը վառվել էր իր համար, իսկ Մաթեմատիկոսի մոմը,  որը վառվել էր ուրիշների համար, այն ընդունեց:

Բայց ես այդպես չեմ կարծում: Այս առակը այնքան էլ ճիշտ չէր: Իհարկե կարելի է ուրիշների համար մոմ վառել. Ես հենց այդպես էլ արել եմ. միշտ մոմ եմ վառել ընտանիքիս  համար,  ու հատկապես̀ մեկի: Բայց այն չի կատարվել, նույնիսկ դրա հակառակն է եղել: Եվ ես  հուսահատվել եմ:

Առակը կարդացեք այստեղ 

No comments:

Post a Comment