Էմմա Հինատան փոքր ժամանակ կորցնում է իր մորը,իսկ հայրը աշխատանքի պատճառով շատ հազվադեպ է լինում տանը և Էմման ստիպված է լինում մենակ անցկացնել իր կյանքը:Բայց մի օր,հայրը գնում է ճանապարհորդության և հետ վերադառնալով աղջկան տեղեկացնում է,որ սիրահարվել է և որոշել է ամուսնանալ Միվո Ասախինայի հետ:Հայրը առաջարկում է Էմմային գնալ Միվոյի առանձնատուն:Իսկ աղջիկը չի մերժում:Իմանում է,որ նա 13 տղա ունի:Դե,նոր եղբայրները լավ են դիմավորում,ճիշտ է բոլորի հետ միանգամից չի ծանոթանում,բայց մի քանի սերիաների ժամանակ բոլորին հասցնում է տեսնել և լավ ճանաչում է:Բայց այնպես է ստացվում,որ եղբայրները սիրահարվում են իրենց նոր քույրիկին և ամեն մեկը սկսում է պայքարել նրա համար: