Ես չեմ ուզում արև լինել:
Չեմ ուզում, որովհետև ես աստղ եմ: Աստղերը ինձ նման
են… Չէ ավելի ճիշտ ես եմ աստղերի նման: Արևը և լուսինը միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են: Արևը լույս է տալիս և երբ նրան ես
նայում, նա վառում է. ասես այն աղջիկներից լինի, ովքեր ուզում են իրենց տեսնել, բայց
երբ նայում ես, սկսում են խայթել: Իսկ լուսինը ասես գեղեցիկ աղջիկ լինի, ում բոլորը
նկատում են և ով ամեն օր նոր հագուստ է փոխում: Իսկ ես աստղ եմ̀
երբեք չեմ մարում, բայց միշտ ինչ-որ մեկի ստվերի տակ
եմ լինում: Միշտ ինձ ինչ-որ մեկը ծածկում է, և ես ինչքան էլ չեմ ուզում, միշտ այդ մարդու
ստվերի տակ եմ լինում: Թե առավոտյան, թե երեկոյան, արևի թե լուսնի ժամանակ ես լինում
եմ. ուղղակի ինձ չեն նկատում:
Thursday, October 13, 2016
Tuesday, October 11, 2016
Կոմիտասը լեգենդ էր...
Ավետիք
Իսկահակյանը
Կոմիտասին լեգենդ էր անվնում: Կարդալուց հետո հիշում եմ այսքանը, ճիշտ է ̀ ոչ
բառացի, բայց միտքը այս էր: Կամիտասը բալետ կամ օպերա չի գրել: Եղել է Հայաստսնի
տարբեր գավառներում
ու գյուղերում
հավաքել, նոտագրել է ժողովրդից լսած երգերը, մշակել ու նորից տվել ժողովրդին: Հեռուստացույցով
ինչ որ երգ լսելիս անմիջապես կարող ենք ասել. «այս մեկը իսպաներն է, իսկ մյուսը գերմաներեն»
իսկ Կոմիտասը դրանք մշտակեց և այնքան հայկական դարձրեց, որ լսելուց ասես̀ «այս մեկը հայերեն է»: Մեր
ազգը մյուսներից
տարբերվում
է իր երգով, պարով, տարազներով
կամ հենց կանոններով:
Կոմիտասը այդ երգը մշակեց ոչ թե ստեղծեց կամ գրեց:
ՌՆԹ և ԴՆԹ
Բոլոր կենդանի
օրգանիզմների և
որոշ վիրուսների
զարգացման և
կենսագործունեության գենետիկական
հրահանգները պարունակող
նուկլեինաթթու: Վերջինները,
սպիտակուցներն ու
ածխաջրերը կյանքի
համար անհրաժեշտ
երեք կարևորագույն
մակրոմոլեկուլներն են։
ԴՆԹ
Դեզօքսիռիբոնուկլեինաթթու
ԴՆԹ բոլոր
կենդանի օրգանիզմների
և որոշ
վիրուսների զարգացման
և կենսագործունեության գենետիկական
հրահանգները պարունակող
նուկլեինաթթու։ Վերջինները,
սպիտակուցներն ու
ածխաջրերը կյանքի
համար անհրաժեշտ
երեք կարևորագույն
մակրոմոլեկուլներն են։
ԴՆԹ-ի
մոլեկուլները սովորաբար
կրկնակի պարույրներ
են՝ կազմված
երկու երկար
կենսապոլիմերներից, որոնք
էլ իրենց
հերթին կազմված
են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ
կազմված է
ազոտային հիմքից, ածխաջրից և
ֆոսֆորական թթվի
մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների
հիմնական դերը
տեղեկատվության երկարատև
պահպանումն է։
ԴՆԹ-ի
այն հատվածները,
որոնք ծածկագրում
են սպիտակուցներ,
կոչվում են
գեներ, իսկ
ԴՆԹ-ի
չծածկագրող հատվածներն
ունեն կառուցվածքային նշանակություն կամ
մասնակցում են
ծածկագրող հատվածների
ակտիվության կարգավորմանը։
Sunday, September 25, 2016
Իմ ուսուսցիչուհին միյակ և անկրկնելին...
Ես չեմ ուզում պատմել
իմ սիրել կամ չսիրելի ուսուցիչների մասին, պատմելու եմ իմ առաջին ուսուսչուհու ̀ իմ ընկեր Լուսինեի, կամ ինչպես բոլորը գիտեն ̀ Լուսինե Փաշայանի մասին: Նա ոչ միայն մեր
ուսուսչուհին էր, այլև մեր դպրոցի ̀ Նոր դպրոցի տնօրենը: Հիշում եմ, երբ նա դարձավ տնօրեն, միևնույն էր, նա միշտ ժամանակ էր գտնում մեզ համար:
Երբ մտնում էինք գրասենյակ, նա միշտ մեզ գրկում էր և ինչ- որ բանով
հյուրասիրում: Խենթություններ շատ
էինք անում:
Thursday, September 22, 2016
Իմ երազած Հայաստանը...
Իմ
երազած Հայաստանը այն չէ ինչ հիմա է: Առաջին բանը, որ ուզում եմ հզոր Հայսատան ունենալն է: Երբ հզոր լինենք կունենանք զարգացած և տեխնոլոգիպես հարուստ երկիր: Կունենանք շատ աշխատատեղեր, հարուստ տնտեսություն, երկրի մասին հոգացող մարդիկ: Կարծում եմ ̀ այդ դեպքում արտագաղթը կվերանա: Ուզում եմ հզոր բանակ̀ ուժեղ ու
քաջ զինվորներով: Նրանք կլինեն մեր սահմանը պաշպանողները:
Tuesday, September 20, 2016
Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին...
«Գիտեցեք, որ իմ կյանքի
ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց
լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու
է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն: Երբևէ պատկերացրել եք,
որ մենք ̀ հայերս, դադարենք խոսել հայերեն: Երբեք այդ մասին չեմ մտածել, բայց հիմա
հանկարծ մտքովս անցավ: Հիմա ուրիշ հարց. լսե՞լ եք մի երկրի մասին, որը անկախ է, բայց
չի խոսում իր պետական լեզվով: Ես չեմ լսել, ուրեմն եթե մենք հայերեն չխոսեինք անկախ
չէինք լինի: Իմ լեզուն հայերենն է, իմ հայերենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է: Իսկ
գիտեք, որ հայերենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը: Ծիծաղելի է, երբ
մտածումը ես, որ դու ամեն օր խոսում ես այդ լեզվով, ու չես էլ մտածում, որ այն ուրիշների
համար այքան դժվար է: Հենց դրա համար ես երջանիկ եմ, որ տիրապետում եմ աշխարհի ամենադժվար,
բայց և ինձ համար ամենագեղեցիկ լեզվին:
Ինչ անկախ երկիր̀ առանց
սեփական դրոշի: Ու այդ դրոշի առանձնահատկությունն այն է, որ գույներից մեկը ծիրանագույնն
է. ոչ մի այլ պետության դրոշի վրա չկա այդ գույնը, երևի նրա համար, որ ուրիշ ոչ մի
պետություն ծիրան չունի: Կարճ ասած ̀ հպարտ եմ, որ հայ եմ, կրում եմ միակ դրոշը, որը
ունի ծիրանի գույն: Տոնդ շնորհավոր, իմ Անկախ Հայաստան:
Thursday, September 15, 2016
Մեր առաջին այցը Գյումրի որպես լրագրող
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի արտագնա կլոր սեղանի նախագծով այցելեցինք Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 ավագ դպրոց: Դպրոցը 75 տարվա պատմություն ունի, համագործակցում է Գերմանիայի և Ավստրիայի քույր դպրոցների հետ:Ունի կայք, որը, ճիշտ է, մեր կրթահամալիրի կայքի նման չի թարմացվում, բայց հրապարակվում են դպրոցի իրադարձությունները, իրենց բաց դասերը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը:
Մեզ մեծ ջերմությամբ դիմավորեցին, շատ բարձր տրամադրությամբ: Մենք նախ անցկացրեցինք մեդիադաս, որի ընթացքում ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, կայքը, մեր նախագծերը, ակումբները, մեր մասին ամեն ինչ: Գյումրեցի աշակերտներին հատկապես հետաքրքրեց մարզաձևերի լայն ընտրությունը, մեդիաուսուցումը, ընտրությամբ գործունեությունը, մեր գրադարանը: Նրանց շատ ոգևորեց «Բարձունքի նվաճում» նախագիծը:
Subscribe to:
Posts (Atom)





