Thursday, November 28, 2019

Գրերի գյուտը և պատմագրության զարգացումը

387 թվականին Հայաստանը բաժանվեց Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, և Հայաստանը կանգնեց լուրջ խնդրի առաջ՝ պահպանել ազգային յուրահատկությունը: Լուրջ խնդիր էր գրերի հարցը, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելվել էր մեհենագիրը և հայերը ստիպված էին օգտվել այլ այբուբեններից: Օտար ազգի այբուբենները ամենօրյա օգտագործման համար ավելի դյուրին էին (22 տառ` արամեական, պահլավական, ասորական, իսկ 24 տառ հունական այբուբենը) քան մեհենագիրը (բաղկացած շուրջ 300 նշաներից): Հայերը պետք է ունենային իրենց այբուբենը, որը ավելի դյուրին է օգտագործման համար: Այսպիսով 405թ. Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վռամշապուհ արքայի հովանավորությամբ ստեղծին հայկական գրերը: Նախ ի մի բերվեցին Դանիելյան գրերը, որոնք գտնվում էր Դանիել քահանայի մոտ: Բայց այն ամբողջովին չհամապատասխանեց հայերենի հնչյունային համակարգին: Եվ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ ճանապարհ ընկավ նոր այբուբեն ստեղծելու: Գնաց Ասորիք, Ամիդ, Եդեսիա, Սամոսատ քաղաքները: Ըստ ավանդության՝ նա պատի վրա տեսել է Աստծո ձեռքը, որը գրել է ձախից աջ այբուբենի տառերը:
Թարգմանվում է Աստվածաչունչի մի հատվածը: Զարգանում է պատմագրությունը: Հայոց պատմության առաջին աշխատությունները գրվել են 5-րդ դարում: Ագաթանգեղոսը 4-րդ դարում գրել է աշխատություն Հայոց դարձին նվիրված: Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի և Ղազար Փարպեցու շնորհիվ մեզ են հասել 3-5-րդ դարերի պատմությունը: Ագաթանգեղոսը գրել է հայոց հեթանոսական կրոնի և քրիստոնյա սրբերի կյանքի մասին: Նրա գործը հաջորդել է Փավստոս Բուզանդը (4-րդ դարի 30-ական թվականներից մինչև 387 թվական): Ղազար Փարպեցին գրել է 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը, պահպանել տեղեկություններ Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին: 5-րդ դարում գրվեց առաջին մատենագիրը Կորյունի կողմից: Այն պատմում էր Մեսրոպ Մաշտոցի և գրերի գյուտի մասին: Առանձնանում է Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» աշխատությունը, որտեղ տեղեկություներ է հաղորդում հայերի ծագումնաբանությունից մինչև 4-5-րդ դարերի պատմության մասին:

No comments:

Post a Comment