Monday, September 4, 2017

Ինձ չթողնես... չգնաս...

Կակաչներով լի դաշտում կանգնած էր մի տղա ՝ ես: Ականջներումս հնչում էր մեղմ ձայն. Այն ինձ էր կանչում: Արցունքներն աչքերիս վազում եմ ձայնի հետևից: Ասես՝ կիսված լինեմ... հոգիս արտասվում է, իսկ ես չեմ ել հասկանում, թե ինչը կարող էր ինձ ստիպել արտասվել: Կանգնում եմ մի աղջկա առաջ: Նրա դեմքը այնքան ծանոթ էր, բայց և՝ այնքան անծանոթ: Ինձ տեսնելիս լուսնային աչքերը փայլեցին, և հայտնվեց իմ սիրելի ժպիտը, որը ստիպում էր ժպտալ՝ նույնիսկ ամենավատ պահերին: Դաշտի կակաչները, սկսեցին դանդաղ դանդաղ չորանալ:
Ես իմ առաջ նպատակ էի դրել ՝ նույնիսկ կյանքս տալ, միայն թե նա չարտասվեր: Բայց իմ նպատակը փշուր-փշուր եղավ հենց առաջին արցունքից, որը կամաց-կամաց թափվում էր գետնին: Ամեն արցունքի հետ մահանում էին և նրա աչքերը: Անհետանում էր նրա աչքերի փայլը, որոնք ինձ համար դարձել էին կյանքի իմաստ: Աչքերի հետ և ես: Ժպիտը չլքեց նրան, այն ասես հրաժեշտի ժպիտ լիներ: Քամին՝ ծաղիկների թերթիկների հետ խառնված, մեղմ հպվում էր նրա՝ արդեն արցուքներից թրջված դեմքին: Նրա՝ գիշերային գեղեցկությամբ մազերը, իրենց տանգոն էին պարում, իսկ ես կանգնած նայում էի ու ոչինչ չէի հասկանում: Մենք այնքան կամաց-կամաց էինք մահանում՝ ինչպես նրա ոտքերը: Ասես թուղթ լիներ... մի փոքրիկ կտոր պոկվում ու միանում էր արդեն տհաճ դարձած քամուն: Մենք նայում էինք իրար հարժեշտի աչքերով ու հասկանում, որ առանց իրար մենք ապրել չենք կարողանում: Քամին ոչնչացնում էր ոչ միայն ծաղիկներին այլև նրան, իմ երազանքները, նպատակներն ու իմ այդքան մեծ ցանկությունը նրան երջանիկ տեսնելու: Բայց... ամեն ինչ կորավ, չորացավ նույնիսկ այն վերջին արցունքը, որը վերջին պահին ընկավ աչքերիցս: Աչքերիցս արցունքները ուղակի գետ էին դարձել բայց... նա էլ չկար: Ամեն ինչ սևացավ ու հավասարակշռությունս կորցնելով ընկա ցած: Սարսափը պատել էր ամբողջ հոգիս, սիրտս, մարմինս... ոչինչ չէի տեսնում միայն մի դեմք, մի ձայն: Նրա աչքերը այնքան անհանգիստ էին, այնքան վախ կար դրանց մեջ ասես նա էր այս ամենը տեսել: ՙՙՔեզ լա՞վ ես զգում ՚՚- ամենասիրելի ձայնը, որ կարող էի լսել... ոչինչ չասելով միանգամից գրկեցի նրան. ՙՙԻնձ չթողնես... չգնաս...՚՚- շշուկով ասեցի ես: ՙՙԳիտե՞ս, մտածում եմ, եթե շարունակես ինձ այդքան ուժեղ գրկել, կարծում եմ իմ հեռանալը շատ շուտ կլինի՚՚- անհանգիստ ծիծաղով պատասխանեց, իսկ ես ուղարկի ժպատացի, մի քիչ թուլացրեցի իմ «պատնեշը» : Դա վերջինն բանն էր, որ ես արեցի ու քնեցի... հենց նրա գրկում:

No comments:

Post a Comment