Monday, May 2, 2016

Մայիսյան 11-րդ հավաք

Ես այս տարի շատ ձեռքբերումներ եմ ունեցել: Երբ համեմատում եմ այս և նախորդ  տարիները իրար հետ, հասկանում եմ,որ շատ բան եմ սովորել: Այս տարի ավելի շատ ստեղծագործական աշխատանքներ ունեմ, որոնք  թողարկել եմ իմ բլոգում: Իմ նյութերից մեկը տեղադրվել է նաև «Լուսաստղ» պատանեկան ամսագրում: Այս տարին  ավելի ուրախ է եղել: Տարվա սկզբում և վերջում գրական թատրոն պատրաստեցինք: Առաջին թատրոնի ժամանակ դասարանից քչերը ասմունքեցին:
Հաջորդ անգամ ներկայացրեցինք Չարենցի «Տաղարան» ժողովածուից մի քանի բանաստեղծություն: Այդ օրը լավ օր էր, որովհետև մասնակցում էին մեր դասարանի բոլոր սովորողները: Այդ անգամ իսկապես հաճույք ստացանք, ու նաև բոլորիս մոտից անցավ այդ վախը ̀ բեմի վրա լինել: Ունեցա սիրելի հեղինակներ և ստեղծագուրծություններ, ինչպես նաև որոշները ̀  որոնք չսիրեցի: Ակսել Բակունիցի «Մթնաձոր» պատմվածքը մինչև հիմա լավ հիշում եմ, չնայած տարվա սկզբի երկրորդ դասն է եղել: Այն այնքան դաժան էր, որ մինչև հիմա հիշելուց մեջովս սարսուռ է անցնում: Չսիրեցի Մուրացանի «Հասարակացորդեգիրը » պատմվածքը, իմ շարադրությունը ̀  նույնպես: Բայց շատ սիրեցի Չարեցի ժողովածուների վերլուծությունները: Դրանք  ինձ շատ դուր եկան: Բայց չգիտեմ ինչու, այն ինչ գրել էի ինձ դուր չեկավ: Իմ ամենասիրելի ստեղծագործական աշխատանքը  եղավ իմ վերջին գրածներից մեկը ̀ «Իմ լուսաբացը…»: Կարճ ասած այս տարին շատ լավ է անցնում, հուսով եմ, որ վերջը կլինի առավել լավ, քան սկսել եմ: 

No comments:

Post a Comment