Thursday, April 11, 2019
Monday, April 8, 2019
Գյումրին «Խազերով»...

Thursday, March 14, 2019
Sunday, March 10, 2019
Սևանի կողակ
Սևանի կողակը ծածանաձկների
ընտանիքին է պատկանում։ Հայաստանում տարածված է Սևանա
լճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր,
Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ,
Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի
գետերում, դրանց ջրերով սնվող
խոշոր ջրամբարներում։ Բնակվում է Սևանա լճի ծանծաղուտային
հատվածներում` մինչև 10 մ խորություն: Ձմռանը մտնում է 30–40 մ խորություններում եղած
փոսերի մեջ: Սևանի կողակը միջին չափի ձուկ
է։
Saturday, March 9, 2019
Մի քանի տող «Ակներից»
«Ակներ» ազգային երգ ու պարի նախագծային ակումբը «Անակլիայի
ապագա ճամբարի» արդյունքն է: Երբ Վրաստանում էինք, որոշեցինք երգ ու պարի խումբ ստեղծել,
նախագծեր իրականացնել: Այդ ամենինց շատ ոգևորված՝ ուսումնական տարին
սկսվելուց անմիջապես հետո, արեցինք առաջին փորձը: Անցել է արդեն ութ ամիս, բայց ամեն
փորձին գնում եմ նույն ոգևորությամբ:
Thursday, March 7, 2019
«Թմկաբերդի առումը». Հովհաննես Թումանյան
Երևի բոլորս էլ կարդացել ենք մի այնպիսի պատմություն, որը տպավորվել է միանգամից: «Թմկաբերդի առումը» պոեմը
կարծում եմ դրանցից մեկն է: Երբ առաջին անգամ կարդացի շատ սիրեցի պոեմը: Քանի անգամ էլ, որ կարդաս միշտ հետաքրքիր է: Շատ եմ սիրում հենց Թաթուլի կերպարը: Նա շատ խիզախ է, խելացի, անհաղթ, հավատարիմ իր կնոջը:
Ընդամենը մեկ բառ՝ վախ
Վախը այն զգացողություններից
է, որը միավորում է մարմինը, հոգին ու միտքը: Մարդ իր կյանքում շատ վախերի է հանդիպում: Ամենահաղթանդամ մարդն անգամ
զգում է վախը: Հովհանես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը դրա ապացույցն է: Պոեմը ինձ
դուր եկավ:Շատ ստեղծագործություններ կան սիրո, ընկերության,
երջանկության մասին, որտեղ մարդիկ դասակարգվում են ըստ իրենց ապրելակերպի, իսկ այս
պոեմը ցույց է տալիս մարդկանց իրար հավասար լինելը:
Subscribe to:
Posts (Atom)