Wednesday, April 20, 2016

Ես և ուզում եմ և չեմ ուզում լինել ջուր...


Image result for ջուրԵս և ուզում եմ, և չեմ ուզում լինել ջուր:Ուզում եմ լինել, որովհետև կխառնվեմ գետակներին և կճանապարհորդեմ ամբողջ աշխարհով:Կտեսնեմ, թե ինչպես են աշխատում մարդիկ:Ուզում եմ,որովհտև ես պետքական եմ, և ամեն մարդ օգտագործում է ինձ:Բայց հենց այդ պատճառով չեմ ուզում լինել ջուր,քանի որ ինչը շատ պետք է գալիս, այն սկսում են շատ և անխնա օգտագործել:

Tuesday, April 5, 2016

Աղայանական ընթերցումներ

Գլուխ Ա


Աղայանը կարծում է,երբ միաժամանակ  զարգացնում կամ կրթում են մարմինը,հոգին և խելքը դա կոչվում է դաստիրակել:Դա այդպես է:Մարդը կյանքում պետք է կրթի հոգին որպիսի մնա առաքինի, խելքը ̀ խելացի և մարմինը ̀ ուժեղ և դիմացկուն:Բայց մեր օրերում դա հաճախ է պատահում,երբ երեքից ոչ մեկ չի պակասում:Հիմա մարդիկ շատ անբան են և նույնիսկ չեն հետևում արտաքնին:Կարծում եմ աշխարհի ամենադժվար գործը ուուսչուհի լինելն է:Քանի որ դրա համար պետք է և զարգացնել խելքը և մարմինը:Իսկ հոգին ավելի շատ կարծում եմ ձևավորվում է քո շրջապատում:Լավ շրջապատ ̀ լավ հոգի:

Գլուխ Բ.

Friday, March 25, 2016

Առօրյան գրադարանում

Միջին դպրոցը ակտիվացել է այս գործում: Տարբեր խմբեր գալիս-գնում են, աշխատում են ̀ հաճույք ստանում: Այս անգամ մենք կպատմենք, մեր աշխատանքի մասին:
Այսօր առովոտյան մենք եկանք դպրոց: Սովորական առօրյա, ոչ -մի արտոսովոր բան չէ՞: Բայց շուտով ներս է մտնում ընկեր Մարգարիտը և հայտնում, որ երկու աղջիկ պետք է գնան տիկին Նոնա և Տիկին Մարիին օգնելու:

Tuesday, March 15, 2016

Չարենց.«Ողջակիզվող կրակ» ժողովածու.վերլուծություն

Image result for չարենցԵս արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,

Այս տողերում Չարենցը ափսոսում է,որ արդեն ծեր է և մեծ ցանկություն ունի իր երիդասարդությունը հետ բերել:

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է` միշտ վառ կմնա.

Չարենցը խորհուրդ է տալիս լինել բարի,այնտեղ ասում է որ բարի արարքները միշտ հիշվում են:

Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...

Չարենց.«Տաղարան» ժողովածու.վերլուծություն

ՉարենցԲոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
Այս տողերում Չարենցը արտահայտել է իր սերը իր սիրեցալի հանդեպ:Նա այնքան է սիրում իր սիրեցալին,որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն նրա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Չարենցը կարծես ուզում է ասել որ միևնույն է ամեն ինչ փոխվում է:
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին: