Էջեր

Monday, September 12, 2016

Եռօրյա Սևան


Ամսի 9-11-ը մենք ̀ մի խումբ ճամբարասերներ, անցկացրինք Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում: Միսս Բուշի, ընկեր Մարալի և մի քանի վեցերով , երկու ութերով,երկու իններով և մեկ տասով հանգստանում էինք Սևանի ափին ̀ վրաններում: Խաղերով, խոսելով, ծիծաղելով, հայոց լեզվի ֆլեշմոբով, լողալով, բարձունք հաղթահարելով, և մեր շրջապատը մաքրելով, վիճելով (դե իհարկե ամեն ճամբարի ամենակարևոր մասից մեկը), հաշտվելով երեք անմոռանալի Սևանային օր անցկացրինք:
Ամեն ինչ նույնն էր մինչև ավտոբուս նստելը, տեղավորվելը.ինչպես միշտ առավոտյան պարապմունք, երգեր, պարեր և բարձր տրամադրություն: Առաջին դասից անմիջապես հետո շատ հարմար տեղավորվեցինք ավտոբուսում և ժպիտներով շարժվեցինք Գեղամա հրաշքին ընդառաջ: Ճանապարհը երկար էր ̀ գրեթե երկու ժամ, ու մի քիչ էլ ձանձրալի, բայց շատ սպասված: Երբ տեղ հասանք Սևանը ժպիտով մեզ ողջունեց, ու այնպես էր շողում այնպես, որ անընդհատ ուզում էիր նայել նրա փայլին ̀ գիշեր թե ցերեկ: Այնտեղ մեզ նաև երկու շուն դիմավորեցին  ̀ Մաքսը, իսկ մյուսի անունը չեմ հիշում:
 Առաջին օրը
ծանոթացանք տեղանքին, վրաններ խփեցինք, տեղավորվեցինք և քանի որ ոչ բոլորն էին իրար ճանաչում այդ օրը ոչ մի տեսակի խաղ կամ ուրիշ հետաքրքրություններ չեղան. միյան հաց ուտել և քնելու նոր վրաներում: Ես և Արփին (դե իններից միայն մենք էինք, ու մեզ ավելի պարտասխատատու էինք զգում) քնում էինք միսս Բուշի և ընկեր Մարալի հետ: Քնեցինք տաք, բայց ոչ ինձ համար հարմարավետ քնապարկի մեջ:
Երկրորդ օրը սկսեցինք ծանոթանալ, սկսեցինք իրար անուներով դիմելմ և արդեն հանգիստն կարելի էր խաղեր խաղալ:Խաղում էինք մի խաղ ցանկացողները միանում էին, իսկ ով չէ ուզում զբաղմունք էր գտնում իր վրանում կամ շրջակայքում: Խաղում էինք միչև գիշեր ̀ մինչև միսս Բուշը կամ ընկեր Մարալը չհայտարարեին, որ ընթրիքի ̀  թեյ խմելու ժամն է: Հա չմառանամ ֆլեշմոբի մասին, որը վեցերին դուր եկավ և ուզում էին կրկնել: Շարունակենք. թեյ խմում էին և սկսում էր մեր ասյսպես կոչված «պարետային ժամը» ̀ տասից հետո ոչ մեկ իրավունք չուներ իր վրանից դուրս գալ. հետաքրքիրն  այն էր, որ ձանձրույթից, ոչինչ չանելուց, պառկելուց ու քնելուց բացի նաև հոգնում էինք ու քնում: Հա ̀ մի նախագծի մասամբ մասնակցեցինք: Չեմ կարող մանրամասն ներկայացնել, քանի որ այնտեղ չեմ եղել: Ես ու  Արփին մնացել էինք և «հսկում» էինք տարացքը ̀  իհարկե այն մաքրելով աղբից: Երեխաների և ուսուսչուհիների պատմածներով այն շատ հավես է անցել, և մեր դպրոցը իրեն շատ լավ է դրսևորել: Լավ, անցանք երրորդ օրվան: Դե ոնց որ միշտ հավաքում էինք մեր իրերը, հետ հավաքում վրաները և, կարծում եմ, այս տարի վերջին անգամ մտնում Սևանը: Հա ̀մոռացա,  բարձրունքի հաղթաթահարում էլ կար, ու ես էլի չեմ կարող մանրամասն պատմել նույն նախագծի պատճառով:
Հավաքվեցինք.  վերջին անգամ տեսանք Սևանը, այս անգամ, ասես, փայլը կորել էր, կարծես տխուր լիներ. մենք գնում էինք: Հանձնեցինք այն իրերը որոնց վերցրել էին, տեղավորվեցինք աղտոբուսում ու շարժվեցինք ուղիղ դպրոց: Հա, քանի չեմ մոռացել, այդ երեք օրվա մեջ երկու տեսակի վեճեր էին լինում մեկը ̀ տղաների պատճառով, մյուսը ̀  վարդակի քիչ տեղեր լինելու  պատճառով: Մեկը միացնում էր իր բջջայինը, տասը րոպե անց, երբ վերադառնում էր, տեսնում էր հեռախոստ անջատված է, և իր տեղում ուրիշի հեռախոսն է միացրած: Էլ չասեմ, որ երբ տեսնում էինք միացրած էր ուսուսչուհիներից մեկի հեռախոսը, ընդանրապես ձեռք չէինք տալիս: Ու մի մեծ վտանգ կար, որ սպառնում էր մեր հագուստներին: Գիշերը չթողնել դրանք դրսում ̀ ճայերը կարող էին տանել: Հա ̀ խարույկ էլ արեցինք: Առաջին անգամ ̀ միս և կարտոֆիլ, իսկ երկրորդ անգամ ̀ նրբերշիկ ու էլի կարտոֆիլ: Այնքա՜ն համեղ էին:
Կարծես թե ոչինչ բաց չեմ թողել: Վերջ:

No comments:

Post a Comment