Էջեր

Thursday, November 29, 2018

Բարև, Ստամբուլ...


Արդեն սկսված է Ստամբուլյան եռուզեռը: Այսօր էլ գնացինք Արևմտյան դպրոց. ընկեր Զառայի օգնությամբ կավից փոքրիկ նռներ պատրաստեցինք: Ասեցինք, խոսեցինք, մի լավ ծիծաղեցինք, հիշեցինք հատվածներ մեր մանկությունից: Ինչքան ժամանակ է կավին ձեռք չէի տվել: Մի լավ խաղացի՝ ու ոչ միայն ես, բոլորն էլ ուրախացել էին՝ նույնիսկ ընկեր Մարթան: Երբ նռները պատրաստ էին, իջանք Ավագ դպրոց:
Ավագ դպրոցում երգի ու պարի փորձ արեցինք: Արդեն ավելի լավ է ստացվում թե երգը, թե՝ պարը: Քիչ-քիչ ավելի ենք մտերմանում՝ ճանաչում իրար ուրիշ կողմերից, բացահայտում այն՝ ինչ մինչ այդ չգիտեինք: Մեծ մասին ճանաչում եմ Անակլիաից, ուրիշ ճանփորդություններից, կամ ծանոթացել ենք հենց դպրոցում: Ինչքան էլ կողմ լինեմ նոր ծանոթություններին, բայց ընկերների հետ ճանփորդության գնալը շատ հավես է, իսկ դրան պատրաստվելը՝ մի ուրիշ հաճույք:
















No comments:

Post a Comment