Էջեր

Saturday, November 30, 2019

Հայերը և միջին հայերենը...

Վալերի Բրյուսովը 1916 թվականին գրեց «Հայաստանի պոեզիան գնագույն ժամանակներից մինչև մեր օրեր» ժողովածուն, որտեղ խոսում է հայ միջնադարի քնարերգության մասին: Այն համարվում է լավագույնը հայոց բանաստեղծությունների մեջ: Վալերի Բրհուսովը գրել է մարդու զգացմունքների, բնության գեղեցկությունը արտացոլելու միտումների և հայրենասիրության մասին:

Ֆրիկից (մոտ 1230-ական թվականներ - մոտ 1310-ական թվականներ) պահպանվել են քիչ տեղեկություններ: Նրա ստղծագործություններից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը ի մի են բերվել Տիրայր Վարդապետի կողմից: Նա գրում էր ազգային և սոցիալական խնդիրների մասին բոլորին հասանելի ձևով: 

Ներսես Շնորհալին (1166-1173թթ.) տվել են Երգեցօղ պատվանունը: Նա նույնպես գրել է հայ հերոսների, թագավորների մասին, հայերնասիրական գաղափարների մասին: Նրանից մեզ են հասել երգեր,հանելուկներ, վիպերգություն: Նա մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարգամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը ավելացնելով իր սեփական ստեղծագործություններով:

Thursday, November 28, 2019

Գրերի գյուտը և պատմագրության զարգացումը

387 թվականին Հայաստանը բաժանվեց Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, և Հայաստանը կանգնեց լուրջ խնդրի առաջ՝ պահպանել ազգային յուրահատկությունը: Լուրջ խնդիր էր գրերի հարցը, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելվել էր մեհենագիրը և հայերը ստիպված էին օգտվել այլ այբուբեններից: Օտար ազգի այբուբենները ամենօրյա օգտագործման համար ավելի դյուրին էին (22 տառ` արամեական, պահլավական, ասորական, իսկ 24 տառ հունական այբուբենը) քան մեհենագիրը (բաղկացած շուրջ 300 նշաներից): Հայերը պետք է ունենային իրենց այբուբենը, որը ավելի դյուրին է օգտագործման համար: Այսպիսով 405թ. Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վռամշապուհ արքայի հովանավորությամբ ստեղծին հայկական գրերը: Նախ ի մի բերվեցին Դանիելյան գրերը, որոնք գտնվում էր Դանիել քահանայի մոտ: Բայց այն ամբողջովին չհամապատասխանեց հայերենի հնչյունային համակարգին: Եվ Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ ճանապարհ ընկավ նոր այբուբեն ստեղծելու: Գնաց Ասորիք, Ամիդ, Եդեսիա, Սամոսատ քաղաքները: Ըստ ավանդության՝ նա պատի վրա տեսել է Աստծո ձեռքը, որը գրել է ձախից աջ այբուբենի տառերը: