Thursday, May 16, 2019

Ամփոփիչ նյութ կամ թերթվեց ևս մեկ էջ


Երբ մտքումս ամփոփում էի 2018-2019 ուստարին, կարծում էի ոչնչի չեմ հասել, բայց երբ աչքի անցկացրի բլոգս, հասկացա, որ շատ բանի եմ հասել: Սկսենք ամենասկզբից: Տարին սկսեցի Վրաստանում՝ Անակլիայի «Ապագայի» ճանբարում: Անակլիայի գեղեցկությամբ հմայված՝ գնացի Վայոց ձոր: Դեկտեմբերի 20-ին՝ «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ ունեցա Հայաստանի ազգային պատկերասրահում:

Միացա «Ակներ»  ազգային երգ ու պարի նախագծային ակումբին, որը ստեղծվել էր Անակլիայի ճամբարի արդյունքում: Մասնակցեցի երկու իսկական հարսանիքների և շատ քննարկումների, դրանցից են  «Սերունդների բախում» թեմայովը, «Ընթերցողը» վիպակի քննարկումը: Երկուսն էլ կազմակերպել էր Շուշան Ադամյանը: Իսկ հետո գրկաբաց ընդունեց չքնաղ Ստամբուլը, որտեղ անցկացրի մոտ տաս անմոռանալի օր:
Վերադարնալով ոգևորված սկսեցի թուրքերեն սովորել: Ճանփորդությունների մի ուրիշ շարք էր Արատեսը, Ստեփանավանը, որտեղ գնացել էինք էկոլոգիական նպատակներով: Լինելով նախկին «Խազ»՝ ուղղակի պատավոր էի լինել «Խազեր» երգչախմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին: Վերջում էլ բացահայտեցի Կապսը: «ՀՀ իշխանության մարմինների տարանջատումը» նախագծի շրջանակներում այցելել ենք ՀՀ Ազգային ժողով
Ինչպես նաև մասնակցեցի Հնդկական ազգային տոնին՝ Հոլիին, որը կազմակերպել էր Հնդկաստանի դեսպանատունը: Կարդացի շատ գրքեր (1,2,3), բայց ամենաշատը տպավորվեց Ալեքսանդր Դյումա Որդու «Կամելիազարդ տիկինը», Ջորջ Օվենի «1984»«Անասնաֆերման»: Բացի ճանփորդություններից սովորեցի լրաքաղ անել (1,2,3), նոր պարեր ու երգեր սովորեցի: Կատարելագործեցի գիտելիքներս հայոց լեզվից, գրեցի շատ շարադրություններ (1,2,3), վերլուծություններ (1,2), էսսեներ(1,2), նյութեր թարգմանեցի(1,2): Լավացրի հմտություններս անգլերենից: Նոր ընկերներ ձեռք բերեցի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Այսքանն էր իմ ուսումնական տարին, ինչպես միշտ հագեցած, հետաքրքիր ու անմոռանալի:

No comments:

Post a Comment