Wednesday, December 26, 2018

Ափոփիչ նյութ կամ այս տարվա վերջին նյութը

Շատ հագեցած չորս ամիս եմ ունեցել: Շատ ճանփորդություններ, շատ նախագծեր ու քիչ ազատ ժամանակ: Հենց այս կիսամյակում կայացրի ամենակարևոր որոշումներիցս մեկը՝ ի՞նչ եմ ուզում դառնալ: Որոշումը կայացրի շատ դժվար: Երկու օր մտածելուց հետո հասկացա՝ որտեղ եմ ուզում ընդունվել ու ինչ եմ անելու ավարտելուց հետ: Ընտրությունս Ֆրանսիական համալսարանն է՝ կառավարման բաժին: Նաև մտածեցի ուրիշ տարբերակներ, եթե հանկարծ չընդունվեմ: Իմ անհատական դասացուցակը այնպես կազմեցի, որ պատրաստ լինեմ այդ «եթե»-ներին: Պահպանեցի նաև իմ անձնական հետաքրքրությունները և շարունակեցի երգել ու արդեն պարել: Հաջողություններս երգի ոլորտում շարունակվում են: Դեկտեմբերի 20-ին «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ ունեցա Հայաստանի ազգային պատկերասրահում: Միացա «Ավագ դպրոցի ազգային երգ ու պարի նախագծային ակումբին», որը ստեղծվել էր Անակլիայի ճամբարի արդյունքում: Մասնակցեցի երկու իսկական հարսանիքների և երկու քննարկումների. մեկը՝ «Սերունդների բախում», մյուսը՝ «Ընթերցողը» վիպակի, երկուսն էլ կազմակերպել էր Շուշան Ադամյանը: Իսկ կիսամյակը ավարտեցի չքնաղ Ստամբուլով, որտեղ անցկացրի մոտ տաս անմոռանալի օր:

No comments:

Post a Comment