Tuesday, February 7, 2017

Դպիրյան ֆլեշմոբ

Արևիկ Ներսիսյան. Պետակա՞ն, թե՞ այլընտրանքային ծրագրեր…


Մեր դպրոցը մեզ մոտ զարգացնում ենք կարևորագույն  որակներ՝ ազատ մտածելու ու արտահայտվելու,  նախաձեռնելու, մտացածն  իրականացնելու, ակտիվորեն իր շրջապատի վրա ներգործելու, տալիս ենք  մեդիա - գիտելիքներ` ուսումնական գործունեության մեջ ավելի ազատ իրագործվելու: Որպես ընթերցանության նյութ` անցնում են հեքիաթներ, նմուշներ հին հայկական և հունական դիցաբանական զրույցներից և գրական մշակումներից, առակներ և նյութեր հայրենիքի, ընտանիքի, ընկերության, կենդանիների և այլնի մասին: Ունենք բլոգներ, որտեղ կարող է սովորողն  ինքնաարտահայտվել, դրսևորվել,  ընթերցվել, գովաբանվել, մի խոսքով՝ ներկայանալ: 
Դիտում են իրեն, լսում են իր խոսքը, և ինքը զգտում է ավելի հասկանալի և գրագետ խոսել: Սա նշանակում է, որ սովորողը նյութեր, ֆիլմեր, ռադիոհաղորդումներ, նախագծեր է ներկայացնում հենց իր բլոգում: Մեր սովորողի համար բաց են mskh-ի էլեկտրոնային գրադարանիը, ԶԼՄ-ները, էլեկտրոնային ամսագրերը՝ «Դպիր», «Լուսաստղ» և ուրիշ ամսագրեր: Ջաննի Ռոդարիի օրերին շատ երեխաներ թարգմանություններ արեցին: Ընտրել էի «Հեքիաթներ հեռախոսազանգով» գիրքը: Երեխաներից մեկն անգամ մուլտերի շարք ներկայացրեց: Թարգմանություն անելիս սովորողը ձեռք է բերում լեզվական որոշակի գիտելիքներ, որոշակի հմտություններ և կարողություններ: Իսկ աշխատանքի ընթացքում զարգանում է և՛ լեզվամտածողությունը, և՛ բառապաշարն է հարստանում, և գործ ունենում երկու լեզվի հետ: Բանավոր խոսքի զարգացման հրաշալի հնարավորություն են տալիս ռադիոհաղորդումներն ու ուսումնական TV-ին, թատերական ներկայացումներն ու ռադիոներկայացումները: Լեզվագործունեություն ծավալող սովորողը չի կարող չտիրապետել մայրենի գրավոր և բանավոր խոսքին:

No comments:

Post a Comment