Thursday, April 14, 2016

Իմ լուսաբացը...

Իմ կյանքի ամենագեղեցիկ լուսաբացը եղել է գարնանը:Այդ օրը սովորական օր էր:Սովորականից ավելի շուտ էի արթնացել:Բոլորը դեռ քնած էին:Նայեցի պատուհանից, տեսա,որ լուսամփոփները դեռ վառվում էին,ծառերի վրայի բողբոջները բացվել էին և դարձել էին փոքրիկ ծաղիկներ:Քանի որ լուսաբաց էր, չենք մոռանում այդ գույները ̀ վարդագույնը,նարնջագույնը,շատ բաց կարմիրը և նուրբ դեղինը:
Շատ գեղեցիկ նկար էր:Հանկարծ քամի բարձրացավ, ու ծաղիկները որոշեցին թրջել:Հենց այդ տեսարանով էլ իմ սովորական օրը դարձավ անսովոր:Մինչև հիմա հիշում եմ,որ այդ օրը շատ տարբերվեց իմ մնացած առավոտներից. թե սկիզբը, թե ավարտը:

No comments:

Post a Comment