Saturday, April 2, 2016

Այցելություն դեպի Էջմիաջին



Այսօր մի քանի ութերորդ-իններորդցիներով գնացել էինք Էջմիածին ̀ իհարկե ընկեր Նունեի հետ:Էջմիած-նում տեղի էր ունենում գրաբարի մրցույթ: Մենք բաժանվեցինք երկու խմբի: Մի խումբը գնաց մրցույթին մասնակցելու, իսկ մյուսները դարձան լուսաբանողներ ̀ ես նույնպես: Քանի որ շուտ էինք հասել, որոշեցինք մտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տաճարը շատ գեղեցիկ էր:Տաճարի մուտքի վերնամասում ̀ առաստաղին, որմնանկարներ կային: Նկարված հրեշտակի վերևում փոքր կարիճ կար ̀ դա նկարված չէր, իսկական կարիչճ էր ̀ նկարչի վրձնով հավերժացած: Պարզվեց, որ միայն ես գիտեմ  ̀ թե ինչպես է այդ կարիճը հայտնվել այդտեղ: Նկարչի աշխատանքի ժամանակ հայտնվել է մի կարիճ, և փորձել է խայթել նրան:
Նկարիչը որոշում է վրձնով կարիճին սեղմել առաստաղին: Կարիճն էլ իր հերթին որոշում է հավերժ մնալ այդ հրեշտակի կողքին
Տաճարում մոմ վառելուց հետո վերադարձանք գրաբարի մրցույթին մասնակցելու: Մրցույթի մասնակիցները ներս մտան, մենք ̀ լուսաբանողներս, գնացինք Սուրբ Գայանե եկեղեցի: Գայանե եկեղեցում շատ հետաքրքիր բաներ իմացանք: Իմացանք, որ տիկին Նունեի գրաբարի դասախոս-ուսուցիչը ̀ Խորեն Պալյանը, թաղված է հենց այդտեղ: Օրհնություն ստացանք: Կնունք կար. մի քիչ նայեցին,  այնուհետ ընկանք մի մեծ արկածի մեջ, բայց դրա մասին չեմ գրելի: Գայանեից դուրս գալուց հետո, պարզվեց, որ դեռ շատ ժամանակ ունենք: Հիշեցինք, որ Տիարը մեզ խնդրել էր ̀ գտնել Էռնեկյան դպրոցը: Սկսեցինք ման գալ այդ դպրոցը: Վերջապեսգտանք: Մտանք ներս. դպրոցում մարդ չկար: Պարզեցինք, որ նրանց համար այսօր աշխատանքային օր չէՄի քիչ նստեցինք, խոսեցինք, մի լավ էլ ծիծաղեցինք ու հետ վերադարձանք: Երբ հասանք, մեր ընկերները դեռ դուրս չէին եկել: Սպասեցինք մինչև բոլորը դուրս գան ու թռանք պաղպաղակ ուտելու: Հարջորդ կանգառը Սուրբ Հռիփսիմե եկեղեցին էր: Այս անգամ էլ, ոչ թե կնունք էր, այլ ̀ հարսանիք: Հա, բայց այս անգամ որոշեցինք չխանգարել: Ճանապարհին մի հետաքրքիր բան էլ իմացանք: Տիկին Նունեի ամուսնության արարողությունը հենց այդ եկեղեցում էր եղել: Շողակաթին չնեղացնելու համար իրեն էլ հյուր գնացինք: Շողակաթում իներորդ դասարանի Ռեբեկան և Մերին պատմեցին երեք նահատակ կույսերի մասին: Հետաքրքիր ու հագեցած օրով վերադարձանք քաղաք:


No comments:

Post a Comment